Կորոնավիրուսի պատճառով ՊՆ-ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները «Այո»-ի լոգոն գողացված է 90-ականների՞ց. Լուսանկար Բացահայտվեց հանրաքվեի կոդը
27
Ադրբեջանցի հատուկ գործակալը Հայաստանում և Թուրքիայի սպառնալիքը Արցախին. Փետրվարի 26-ի լուրերը Սերժ Սարգսյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը մերժվեց Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա. Տեսանյութ Ինչո՞ւ է ադրբեջանական ԱԱԾ-ն ծաղրում է մեզ` հայերիս. Տեսանյութ Ինչո՞ւ են Փաշինյանի «ռոմանտիկ» կողմնակիցները սպառնում Մարուքյանին. Տեսանյութ Արա Գալոյան. Աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ասուլիսը՝ ուղիղ Սերժ Սարգսյանի գործն արդեն փլված է. Ամրամ Մակինյանը. Տեսանյութ Իշխանությունների ապաշնորհ դիվանագիտության պատճառով Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվում է միջազգային հանրության օղակը․Ա.Աշոտյան. Տեսանյութ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև մեր խնդիրն է». Էրդողան. Տեսանյութ
Ադրբեջանցի հատուկ գործակալը Հայաստանում և Թուրքիայի սպառնալիքը Արցախին. Փետրվարի 26-ի լուրերը «Իդլիբի համար մեր տված վերջնաժամկետը սպառվում է». Էրդողան Սիրիական բանակն Իդլիբում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք 49-ամյա Նաոմի Քեմփբելը նոր ընկեր ունի՝ 28-ամյա ռեփեր Burna Boy-ը Իսկ գրագողությունը կեղծիք չի՞ համարվում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, բժիշկները հարկադրված «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել Երևանում Opel-ը հետընթացով բախվել է խանութ-տաղավարի դռանը Հայտնաբերվել է Գավառ քաղաքի կորած բնակչի դին Ամեն մեկը յուրովի է հիբրիդային պատերազմը պատկերացնում Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ կարանտինային գոտի է տեղափոխվել «Բացահայտումից հետո էլ ե՞ն իշխանություններն օգտվելու «Այո»-ի գողացված լոգոյից». Գագիկ Համբարյան Մուծվելուց քցվել` կես քայլ է Ցնցված էի, երբ ԵՊՀ ՈւԽ նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ հագցրին, քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման ենթարկեցին. Նաիրա Զոհրաբյան Հարստացեք ու հարստացրեք Նիկոլին, սիրելի մեծապատիվ մուրացկաններ Դիահերձարանում մերկապարուհու մասնակցությամբ կորպորատիվից հետո տնօրենին հեռացրել են աշխատանքից. Տեսանյութ Բաց նամակ Փաշինյանին. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ապա ինչո՞ւ անուններ չեք տալիս Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 19-ի Սերժ Սարգսյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը մերժվեց Փաշինյանի պայքարը «կԱռուպցիայի» դեմ և «Այո»-ի լոգոյագողությունը Կորոնավիրուսի պատճառով ՊՆ-ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները Փաշինյանն արդեն այսօր հանգիստ կարող է կտրել ձեռքերն էլ, ոտքերն էլ, վերջում էլ՝ լեզուն Այսօրվա իշխանություններն արդեն ամեն ինչ անելու են, որպեսզի չկորցնեն իշխանությունը՝ ապագայում չհայտնվելու համար մեղադրյալի կարգավիճակում և սա կհանգեցնի բռնաճնշումների աճի. Արմեն Գևորգյան Հրապարակվում է Ս․ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդության մասին որոշումը. Տեսանյութ Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել Դալարիկի Ժուժուն ևս միացել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին. Տեսանյութ Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա. «Փարոսի» շահառուների ցուցակները մաքրվել են Փոխվարչապետը փնտրում է «Այո» լոգոյի բնօրինակի հեղինակին ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին Աադոմազոխիստական հաշվեհարդարների հակումներով վարչապետը «Այո»-ի լոգոն գողացված է 90-ականների՞ց. Լուսանկար Բացահայտվեց հանրաքվեի կոդը Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Սերժ Սարգսյանի դեմարշը, գազի թանկացում ապրիլի 1-ից և գաղտնալսումների աննախադեպ քանակ ՀՀ պատմության համար. Օրվա մամուլ ՀՀ-ում ատելության խոսքի ջատագովն ու առաջին կիրառողը Նիկոլն է Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա. Տեսանյութ «Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան Որպեսզի պատկերացնեք, թե նորերը որքան «հայրենասեր» են, բերեմ մի պարզ օրինակ ԱՄՆ-ն Թուրքիայի ու ևս 12 երկրի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ինչո՞ւ է ադրբեջանական ԱԱԾ-ն ծաղրում է մեզ` հայերիս. Տեսանյութ «Շարունակեք ապացուցել ձեր տոտալ անգրագիտությունը». Տիգրան Քոչարյան Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց «ԱՅՈ». Տեսանյութ Շուրջ մեկ տասնամյակ արված աշխատանքը ջուրն եք գցում ու թույլ եք տալիս թշնամուն դիրքային առավելության հասնել միջազգային ասպարեզում Ինչո՞ւ են Փաշինյանի «ռոմանտիկ» կողմնակիցները սպառնում Մարուքյանին. Տեսանյութ Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել հուլիսին մեկնարկելիք Օլիմպիական խաղերը Արա Գալոյան. Աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին Խորհրդարանական լսումներ․ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. ՈՒղիղ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ասուլիսը՝ ուղիղ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Ընտիր, անկրկնելի ժամանակներ ենք ապրում եւ դուխով ատում ենք մեկմեկու, դուխով հայհոյում ենք, մեկը մյուսին վիրավորելով հաճույք ենք ստանում

Բոլորս բոլորիս խելք ենք սովորեցնում, դատում, քքննադատում, հայհոյում, սիրաշահում, ատում, փառաբանում, ոչնչացնում։ Բոլորս խոսում ենք հասարակության եւ ժողովրդի անունից, եւ ամեն մեկիս թվում է մեր խոսքը վերին ատյանի ճշմարտություն է ու բոլոր մյուսները պարտավոր են լսել, ընդունել ու հասկանալ։


Հիշողությունների տախտակը դարձել է ճեփ-ճերմակ, ոչ մեկի մասին ոչինչ չի պահպանվել նախկին կյանքից, լրբերը սրբեր են, սրբերը՝ լրբեր։ «Մենք»-ը դարձել է  ահռելի ամբոխ, վիրտուալ կյանքում ամեն ինչ ջրի երես է ելել, ամեն ինչի մասին խոսում ենք, չկան գաղտնիքներ, մարդիկ հրապարակավ ատում են մեկմեկու, հրապարակավ վիրավորում, հրապարակավ հայհոյում, չկան սահմաններ, մենք դարձել ենք բաց հասարակության, առանց սահմանների հասարակություն, եւ դա կարծես բոլորին դուր է գալիս, անգամ անլեզու հայվանները այսօր լեզուն են առել, անգամ անհայրենիք շան թուլեքը այսօր հայրենիքից են խոսում, անգամ իրենց ծնողին դավաճանած շան թուլեքը այսօր փողկապ են կապում եւ իրենց թվում է իրենց ճերմակ օձիքների տակից չեն երեւում փռջոտ թաթերը․․. Ընտիր ժամանակներ ենք ապրում, ուր լրբերը սրբեր են դարձել, գեյյերը գեղեցկուհիներ, իմպոտենտները՝ իրենց ծուռ կապած փողկապը շփոթում են իրենց մարմնի մասի հետ, ուր ատելության խրախճանք է եւ չա րության շքերթ․․Ընտիր, աննախադեպ ժամանակներ ենք ապրում, կյանքը կողքից անգամ չի հոսում,կյանքը կանգ է առել եւ բոլոր նրանք, ում թվում էր մինչ այժմ ապրում են, հորթային հրճվանքով իրենց կյանքը տեղափոխել են համակարգչի էկրաններից ներս, բոլորը դարձել են գրողներ, կարծիք հայտնողներ, քարոզիչներ․․։ Կյանք է դարձել վիրտուալ իրականությունը, համակարգչի էկրանն է մեր կյանքը Ընտիր, անկրկնելի ժամանակներ ենք ապրում եւ դուխով ատում ենք մեկմեկու, դուխով հայհոյում ենք, մեկը մյուսին վիրավորելով հաճույք ենք ստանում, հաճույք ենք ստանում այս կեղտի մեջ ապրելով, որովհետեւ սա չենք ընկալում կեղտ, մեզ թվում է իրական, կարգին կյանքը էս է, եւ մենք զրկված ենք եղել այս հաճույքներից, մեզանից թաքցրել են այս կեղտոտ հաճույքը։ Հիմա բացվել են դռները, բոլոր փակ պատուհանները այլեւս բաց են, հիմա մեզ համար մաքուր օդը կեղտի, հայհոյանքի, ատեության, դավաճանության, սպանությունների, խնջույքների եւ հոգեմետ դեղերի եւ հոգեկան խանգարումների բույրն է․․. Երանի մեզ, սա է իրական կյանքը եւ մենք ինքնամոռացության մեջ ենք,ինքնաուրացման, մարդը մարդուն հեչ էլ ընկեր ու բարեկամ չի, մարդը մարդուն ատող եւ այդ ատելությամբ լիցքավորվող անասուն է․․. Չկա հասարակություն, հա, չկա հասարակություն, բայց կա հպարտ քաղաքացի, կեցցե եւ հպարտը եւ քաղաքացին, քանի որ հիմա ունենք բաց հասարակություն, որը հպարտությամբ եւ անասելի հաճույքից գռմռալով իր միլիոն անգամ օգտագործված ներքնաշորերը փռում է ձմռան էս չեղած արեւի տակ եւ մերկ պարում է ձյան բարակ շերտի վրա․․․Չկա հասարակություն, կան բաց հասարակությունների ինստիտուտներ, որ մեզ նույնպես գրավեցին իրենց փողերով եւ մենք այլեւս գրավված հասարակություն ենք, բաց, ազատ, գրավված եւ հպարտ հասարակություն․․. Մեզանում հիմա անասունները նույնպես խոսել են սովորել եւ անգլուխները արդեն մի քանի գլխանի են․․. Սա՞ էր մեր ուզածը,այո, չկասկածեք, հենց սա էր մեր ուզածը, ուրեմն՝ կեցցեն խոսող անասունները եւ մի քանի գլխանի երբեմնի անգլուխները․․․ Կեցցե այս հասարակությունը, որը եկավ վաղը եւ մենք բոլորս պարտավոր ենք ծնկի իջնել այս բաց, շատ բաց հասարակության առաջ եւ երկրպագել այն անասունների փողկապները, որ նրանք ներկայացնում են որպես իրենց մարմնի մաս․․. Մենք այլեւս զզվանքից եւ սրտխառոցից զուրկ հասարակություն ենք, մենք թաթախվել ենք ատելության երանելի մահճում եւ բաքոսյան խնճույքները եւ գինարբուքները գլուխները պատովն են տվել մեր բաց հասարակության այս անբռնազբոս խնջույքների առաջ․․. Կեցցենք մենք, որ կույր-կույր, հիմար-հիմար, եկանք եւ հայտնվեցինք այս երանության մեջ․․․ Ուռռա, ընկերներ, ուռռա, հպարտներ, ուռա ատելությանը եւ կեղծիքին, ուռա, կույրերին եւ անգլուխներին, ուռա, բոլոր ոչխարներին, որ մորթվեցին ու դեռ պիտի մորթվեն, ուռռա բոլոր այն ոչխարներին, որոնք մեր գլխին առյուծ են կտրել, ուռա բոլոր այն ավանակներին, որ իրենց վագր լինելը նոր-նոր են հասկացել․․․․ Երանի մեզ, երանի մեր բաց, շատ բաց հասարակությանը, էլ ամոթը ու՞մ շունն է, այո, երանի մեզ, որ այսօր շատ երջանիկ ատելության մեջ ենք եւ շատ բաց ենք, անամոթաբար՝ բաց, անկեղծ՝ բաց, լպիրշորեն բաց, պոռնիկի պես բաց․․․ կեցցե մեր բաց հասարակությունը եւ օղորմի անցնողներին․․․Հիմա մի մեծ ք ար ենք որոնում բոլորս միասին, որ տապանաքար դարձնենք եւ վրան գրենք․ «Աստ հանչի ողջամտությունը»։

Հ․Գ․ Անկեղծ ասած, չեմ էլ ուզում գրել՝ մի քաղաքականացրեք կամ՝ քաղաքականացրեք, թքած,ոնց ուզում եք հասկացեք․․ Կեցցենք եւ հանգչենք խաղաղությամբ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan