Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին
Խոսքերն ավելորդ են․․․Կեցցես Ռուբեն Աբաջյան ջան` հպարտ ու ուժեղ եմ, որ դու աշխատում ես մեր թիմում... Եթե կարճ ասենք՝ պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին!!! Haykuhi Minasyan
Ժամեր առաջ ավարտվեց մեր զինհաշմանդամ Վահեի սրտի վիրահատությունը։
Վահեին «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում «գտել էր» Ռուբեն Աբաջյանը՝ Ռոբերտ Աբաջյանի եղբայրը։
Ռուբենի հետևողական աշխատանքի արդյունքում Վահեն ճիշտ ժամանակին հետազոտվեց և արդյունքում պարզ դարձավ, որ ունի հրատապ վիրահատության կարիք։
Հետաքրքիր դրվագ պատմեցին, չնայած վիրահատությունն արդեն ավարտվել է, բայց Ռուբեն Աբաջյանը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի Վահեի հետ և համոզվի, որ Վահեն իրեն լավ է զգում ․․․
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Նորք Մարաշ բուժհաստատության բժիշկներին՝ տնօրեն Միքայել Ադամյանի գլխավորությամբ, մեր Հերոսի կյանքը փրկելու համար։ Miqael Adamyan
Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից