Տաքսու վարորդին կողոպտած 20-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Դիտել նաև
Բերման են ենթարկվել ավելի քան 40 հոգի, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ոսկեպարում. Արման Թաթոյան
Սկանդալ Փաշինյանի կառավարությունում, ընկել են երդվյալ յուրայինների ետևից, էկոնոմիկայի փոխնախարարի բերման ենթարկվելու լուրերը հաստատվում են
Ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման 9 անդամի, որոնք փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պողոտայում
«Բդոյի Դավիթը» բերման է ենթարկվել, նրա գիշերային ակումբում հայտնաբերել են ատրճանակներ և թմրանյութ
Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 40 քաղաքացի
Դեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանել կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: