Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ

Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում. Արսեն Մկրտչյան. Տեսանյութ

«Եթե առողջությանը սպառնացող վտանգը վերանա, գեներալը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Տեխնիկական այլ խնդիրներ են նաև առաջացել՝ կապված սարքավորումները միացնելու հետ, քանի որ արդեն անոթային խնդիրների հետ գործ ունենք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ ասաց վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Վերջինս նշեց, սակայն, որ հիմա, բնականաբար, բուժման էֆեկտիվությունն ավելի բարձր է, որովհետև թեկուզև վերակենդանացման բաժանմունքում է գտնվում գեներալը, բայց միայն այն հանգամանքը, որ 3-4 կողմնակի անձինք, ՔԿ ծառայողներ արդեն իսկ այնտեղ չեն, և ավելի ազատ ես, բուժքույրերն ու բժիշկներն ավելի օպերատիվ, անկաշկանդ են կարողանում գործել, կարողանում ես տեղում արագ զանգել բժիշկների, խորհրդատվություն ստանալ: Բացի դրանից, հնարավորություն կա դուռը մի քիչ լայն բացել:

«Թոռների այցերը սահմանափակված չեն, և մարդու էմոցիայից զգում ես՝ թոռնիկը տեսակցեց, և այդ թվերը մոնիտորի վրա փոխվում են: Երեխան դուրս է գալիս, զգում ես, որ սրտի աշխատանքը կարգավորվում է: Գուցե ես շատ հուզիչ բան եմ ասում, դա օրինաչափություն չէ, բայց իմ աչքի տեսածն եմ ասում: Իհարկե, որոշակի սթրեսի թուլացում տեղի է ունեցել»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանը նշում է, որ գեներալը գիտակցություն ունի, իսկ խափանման միջոցի փոփոխությանն առանձնապես էմոցիոնալ չի արձագանքել, որովհետև այդ պահին վիճակը շատ ծանր էր: Հավելեց նաև, որ արտերկրից սպասվում է իր բուժող բժշկի այցելությունը:

Անդրադառնալով սոցցանցերում տեղ գտած այն շահարկումներին, թե ո՞վ է գեներալի փոխարեն ստորագրել խափանման միջոցը փոխելու որոշման տակ, Արսեն Մկրտչյանն ասաց, որ միասին են ստորագրել, կարելի է ասել՝ ինքն օգնել է Մանվել Գրիգորյանին, վերջինս մի կերպ ստորագրել է, իսկ ազգանունը գրել է պաշտպանը:

Պաշտպանը վստահ է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումը ընդունվել է ոչ դատարանում, և ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով, կարծում է, որ դա քաղաքական որոշման արդյունք է:

Հարցին, թե «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ ու antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը օրերս ֆեյսբուքյան լայվ հեռարձակմամբ հայտարարեց, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած, այսպես ասած, «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժվել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից, արդյո՞ք ինքը նման տեղեկության տիրապետում է, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանն ասաց, որ այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից որ չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը:

«Այդ իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում: Իրականությանը չհամապատասխանող այդ տեսանյութը սոսկ մեդիա էֆեկտ կարող էր բերել ու հասարակության մեջ կարծիք ձևավորել, ինչը և արվեց: Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասաց պաշտպանը:

Խոսելով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանն ասաց, որ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել:

«Արման Թաթոյանն այսօր ուղղակի մասնակցություն ունի կոնկրետ Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելուն»,- ասաց պաշտպանը:

Վերջինս նշում է, որ Արման Թաթոյանին՝ որպես օմբուդսմեն, հաջողվեց զարգացնել օմբուդսմենի ինստիտուտը:

«Մանվել Գրիգորյանի գործը միակը չէ: Մենք՝ փաստաբաններս, համագործակցել ենք ՄԻՊ գրասենյակի հետ: Ես ունեցել եմ գործեր, որ մարդու իրավունքների հետ կապ ունի, և նույն հետևողականությամբ Արման Թաթոյանը զբաղվել է դրանցով: Ինձ հետ գեներալի գործով ՄԻՊ տարբեր աշխատակիցներ էին նաև կապի մեջ լինում: Հանձին Արման Թաթոյանի՝ մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan