Չեք կարում վարակը կառավարեք, ընդունեք դա ու ռադ եղեք. թողեք թող պրոֆեսիոնալներ գան մեզ էս կրակից հանեն Նիկոլ Փաշինյանը «Զանգ քաղաքացուն» շոուի ժամանակ պատահաբար զանգահարել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է. Տեսանյութ
3
«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է մահացել Փաշինյանը 6 միլիոնանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդների Թագավորություն ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը ԱՀԿ-ն հրապարակել է, թե հատկապես մարդկանց, որ ցանկի համար է վտանգավոր կորոնավիրուսը Ռուսաստանի փոխվարչապետի սենսացիոն հայտարարությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց գտնելու մասին Եթե չեք կարողանում ճյուղավորումների ընտրանքը ստուգել, գոնե դեղատների, խանութների և բանկերի աշխատողներին տեստավորեք Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում «Վարակված բուժծառայողների թիվն ավելանում է»․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19 Այն, որ մեզ մոտ Վրաստանից հինգ անգամ ավելի վատ վիճակ է մեղավոր են Փաշինյանն ու Թորոսյանը
Քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի Պարետի երեխան կուշտ ա, իմ 2.5 տարեկան երեխան՝ սոված. վեճ քաղաքացու և ոստիկանի միջև. Տեսանյութ Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով Եթե ՔԿՀ–ներում սկսվեց վարակը, կատաստրոֆիկ արագությամբ է տարածվելու. Հայկ Ալումյան 2016 թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը. ԱՀ ԱԳՆ ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է մահացել Չինաստանում սովորող հայ ուսանողուհին վստահ է՝ երկիրը մեկուսացմամբ է հաղթահարում կորոնավիրուսը Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում. Փայլան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է Կարանտին օր 15. ոստիկանները Երևանի կենտրոնում վազում են քաղաքացու հետևից. Տեսանյութ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը պատրաստվում է վաղվան Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է ադրբեջանական 21 կայք Բուրաստանի համայնքապետն ու ընտանիքի երեք անդամները վարակվել են կորոնավիրուսով․ նրանք մեկուսացված են Արդեն ադրբեջանցիներն են մտնում ու Zoom-ի դասերը խանգարում. ի՞նչ անել. Տեսանյութ Ապրիլյան պատերազմի քողի տակ մայիսին խրամատ փորող ու սելֆի անողից ավելին սպասելը զուր է Փաշինյանը 6 միլիոնանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդների Թագավորություն Ամեն մարդ գժվելու իր ճանապարհն ունի Կորոնավիրուսը արաղով ախտահանող և վիրուստի տարածման ժամանակ քարոզարշավ անող Նիկոլը կոչ է անում այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը կտա ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ Պատերազմից 4 տարի անց հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա «մուղամ» լսել Ստեփանակերտում. «Երկիր Ծիրանի» Սպրիլյան պատերազմից տուժած երեխաները. Լուսանկար ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը ՀՀ իշխանությունն աշխատում է «ազգերի ինքնորոշում» բառակապակցությունը չօգտագործել. գիտե՞ք թե դա դիվանագիտության լեզվով ինչ է նշանակում Այդ շրջանում դեռ չէին թեստավորում, «շուխուր» պետք չէր, քարոզարշավ էր Բակո Սահակյանը Թալիշում ծաղկեպսակ է դրել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին Մի օր պրիկոլներ անող պաշտոնյաներն իրենց «բեզալաբերնի» քայլերի պատասխանը տալու են Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. Լուսանկար 26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը. 2019թ. հակակոռուպցիոն արդյունքները Մոկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է. Տեսանյութ Դատախազությունը բողոքարկել է Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք. Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու ԱՀԿ-ն հրապարակել է, թե հատկապես մարդկանց, որ ցանկի համար է վտանգավոր կորոնավիրուսը «Առողջ լինեք». Աղավնաձորում բժիշկները մեկուսարաններից դուրս եկողներին ծաղիկներով ու ծափերով ճանմապարհեցին տուն Համալիրը քիչ ա, Հանրապետական մարզադաշտը պատրաստեք. սա արտակարգ դրության տրաֆիկ ա՞ Պարետին տեղեկացրեք՝ Էրեբունիում արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, փողոցում այնքան մարդ կա, ինչքան 1 ամիս առաջ. Միհրան Հակոբյան Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է Ռուսաստանի փոխվարչապետի սենսացիոն հայտարարությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց գտնելու մասին Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում. Հռոմի պապ Եթե չեք կարողանում ճյուղավորումների ընտրանքը ստուգել, գոնե դեղատների, խանութների և բանկերի աշխատողներին տեստավորեք Գարեգին Երկրորդը այցելել է Եռաբլուր՝ աղոթել ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար Պատգամավորների մեքենաները չեն ստուգո՞ւմ. Տեսանյութ Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում Վրաստանի Ազգային բանկի 7 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ Վրաստանի Ազգային բանկ Առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում ժողովրդավարական ընտրությունների արդյունքները. ՍերԺ Սարգսյան «Մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում. այդ 800 հեկտարը նշանակություն չուներ». Սասուն Միքայելյան ՍԱՏՄ-ն հայտնաբերել և ոչնչացրել է ժամկետանց վաֆլիներ Սերժ Սարգսյանը մասնակցում է Լեւոն Արոնյանի կնոջ հուղարկավորությանը. Տեսանյութ Ի՜նչ համատարած գաղտնալսում, ի՜նչ բան...

Նիկոլ Փաշինյանը նյարդայնացա՞ծ է Արարատ Միրզոյանի վրա Վանեցյանի հարցի պատճառով

Ինչպես հայտնի է`  Փաշինյանը հերթական քաղաքական արշավն է սկսել Վանեցյանի դեմ, որպեսզի բավարար հիմք ունենա նրան ձերբակալելու համար: Սկզբից դրա մասին, ԱԺ նախագահի բնորոշմամբ, ՀԺ-ում «կենցաղային բնույթի» հոդված դուրս եկավ Վանեցյանի մասին, թե իբր նա «...պետական հեղաշրջում էր պատրաստում...», իսկ ձեռքի հետ էլ սկսել էր Փաշինյանի ընտանիքի վարկաբեկման գործընթացը, որից հետո թերթի հոդվածի ուղենիշով սկսեցին հանդես գալ Փաշինյանի ընտանիքի անդամները: Փաշինյանի դուստրը մի շարք գրառումներ կատարեց ուղղված Վանեցյանի դեմ, իսկ Փաշինյանի աներորդին լրատվամիջոցներից մեկին հաստատեց, որ «Վանեցյանը պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել»:

Սակայն Փաշինյանի ընտանիքի անդամներին իրենց կուսակից ընկերները չաջակցեցին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այս ամենը անվանեց «կենցաղային բնույթի խոսակցություններ», իսկ Վանեցյանին քաղաքական հակառակորդ չհամարեց: Այսինքն,  Փաշինյանի պատկերացմամբ  «հեղաշրջման կազմակերպողին»  ԱԺ նախագահը հակառակորդ չհամարեց: Իսկ դա նշանակում էր, որ կամ Միրզոյանը այս հերթական քաղաքական շոուին չէր ուզում մասնակցել, կամ էլ, եթե Վանեցյանը իրոք փորձել է հեղաշրջում անել, ապա Միրզոյանը այդքան էլ դեմ չի եղել: Հասկանալի է, որ ավելի հավանական է  այն, որ   թե Միրզոյանը,  թե Փաշինյանի մյուս թիմակիցները արդեն հոգնել են բավարարել Փաշինյանի անձնական կապրիզները, քանզի սկսել են հասկանալ, որ այս ամենը բերելու է նրանց իշխանության կորստի: Եթե սկզբում նրանք իշխանության եկան Փաշինյանի շնորհիվ, ապա այսօր նույն Փաշինյանն  իր քայլերով   սկսում է վտանգել այդ իշխանությանը:

Ի դեպ, Միրզոյանի ոճով հանդես եկան նաև մյուս թիմակիցները՝  տարածքային նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Թվում էր,  այս ամենից Փաշինյանը պիտի հետևություն անի, սակայն պարզվում է, ճիշտ հակառակը.  նա էլ ավելի է փորձելու համառ գտնվել այս  հարցում:  Քննչական կոմիտեում սկանդալային բնույթի սելֆիով ցուցմունք տալը պարզվում է  կապված էր հայտնի «գաղտնալսման» մասին գործի հետ, որտեղ  Փաշինյանը փորձելու է «միտում» տեսնել Վանեցյանի գործողությունների մեջ:

Բայց ամենահետաքրքիրը Փաշինյանի աներորդու «Արմնյուզին» տված  հարցազրույցն էր, որտեղ նա բացահայտել էր ընտանիքի մի շարք գաղտնիքներ:

Պարզվում է՝ «ՀԺ»-ի նյութի կապակցությամբ  արդեն ակտիվորեն զբաղվում են համապատասխան ուժային մարմինները, որի մասին բացի ընտանիքի անդամներից ոչ ոք  տեղյակ չէ:

Ըստ Հրաչյա Հակոբյանի, երբ պարզվի ճշմարտությունը, բոլոր նրանք, ովքեր «ՀԺ»-ի հոդվածը կենցաղային բնույթի համարեցին,  ամաչելու են ու վատ են զգալու դրա համար: Փաստացի, դա վերաբերվում էր նաև Արարատ Միրզոյանին, Սուրեն Պապիկյանին ու Ռոմանոս Պետրոսյանին:

Ավելին, հաղորդավարի հարցադրմանը, թե «գաղտնալսումը» ցույց տվեց, որ Քոչարյանի հարցով դատարանների վրա ճնշում եղել է, Հրաչյա Հակոբյանի պատասխանը ցինիզմի ժանրից էր, թե իբր «...դա իրականացրել էր նույն Վանեցյանը...»: Հետո զգալով, որ ավելորդ բաներ էր ասել, ավելացրեց, թե իբր կարող է դա «ընկերական հորդոր» է եղել:

Հրաչյա Հակոբյանի հարցազրույցը քաղաքական շեդևրի շարքում կարելի է դիտարկել իր անկեղծությամբ: Քանզի Հրաչյան, հաստատ, ազնիվ  անձնավորություն է, և հայտնի Գիքորի հերոսի օրինակով մի շարք հարցերում անկեղծորեն նշում է  «բալի թանկ լինելու մասին»:

Կոնկրետ Վանեցյանի մասով նա փաստացի բացահայտեց փաշինյանենց ընտանիքի ներվը քաղաքական թիմակիցների հանդեպ, որ վերջիններս իրենց «առաջնորդի հանդեպ այդքան էլ հավատարիմ չեն»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan