Նախագահ Թրամփի իմպիչմենտի մեղադրական հոդվածներն ուղարկվեցին Սենատ
Այստեղ լսումները կարող են տեղի ունենալ սկսված հենց այս շաբաթվանից: Լսումներն ավելի շատ դատավարություն կհիշեցնեն, իսկ գործընթացը կնախագահի ԱՄՆ գերագույն դատարանի գլխավոր դատավորը (Chief Justice): Երդվյալ ատենակալների դերում հանդես կգան հենց Սենատորները:
Վկաների կարգավիճակով հանդես կգան Թրամփի նախկին և ներկա թիմակիցները, նախկին և ներկա պաշտոնյաներ և այլն:
Դատախազների դերում հանդես կգան այն կոնգրեսականները, ովքեր հետաքննել են իմպիչմենտի գործընթացը Ներկայացուցիչների պալատում, այդ թվում դեմոկրատ կոնգրեսական, հայկական համայնքի բարեկամ Ադամ Շիֆը: Իմպիչմենտի ենթարկված նախագահին պաշտոնազրկելու համար անհրաժեշտ է սենատորների 2/3-ի ձայները:
Չի բացառվում, որ Սենատում մեծամասնություն ունեցող Թրամփի հանրապետական գործընկերները, որպես վկա հրավիրեն նախկին փոխնախագահ ու նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին, կամ նրա որդուն: Դեռևս պարզ չէ, թե նախագահի թեկնածու դեմոկրատ 3 Սենատորները կմասնակցեն լսումներին, թե ոչ: Մասնակցելու համար նրանք ատիպված կլինեն դադարեցնել իրենց նախընտրական պայքարը չափազանց կարևոր փուլում: Միաժամանակ, մասնացելու պարագայում նրանք վստահաբար կողմ են քվեարկելու Թրամփին պաշտոնազրկելուն:
Ցանկացած պարագայում, Թրամփի պաշտոնազրկման հավանականությունը չափազանց ցածր, է քանի որ Թրամփը Սենատում վայելում է 100-ից 53 Սենատորների աջակցությունը: