«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Կառավարելի անձերով ՍԴ ձևավորելու համար իշխանություններն առաջնորդվում են ռեպրեսիվ գործիքակազմով. Էլինար Վարդանյան

Tert.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Սահմանադրական դատարանի մասին արված հայտարարության և ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունների մասին զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանի հետ:

-Տիկի՛ն Վարդանյան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, համաձայն որոնց՝ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ են հավաքագրվում իրավապահ մարմիններում, որպեսզի նրանց ճնշեն ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը: Ի՞նչ է սա ենթադրում, և այդ ամենը կանխելու մեխանիզմ կա՞, թե՞ ոչ:

Կարելի է այդ տեղեկություններին հավատալ, կարելի է՝ ոչ, բայց այն, որ իշխանությունները որդեգրել են ՍԴ գործող դատավորներից ազատվելու և վերջիններիս յուրայիններով փոխարինելու քաղաքականություն, ակնհայտ է։ Եվ այս պարագայում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում ՍԴ այն դատավորների համար, որոնցից ցանկանում են ազատվել, վաղաժամ կենսաթոշակի հնարավորություն նախատեսելը, օրենքն ընդունելուց անմիջապես հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք առաջադրելը, նրա մերձավորների նկատմամբ քրեական գործի հարուցումը չեն բացառում ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ իրավապահ մարմիններին տրված հանձնարարությունների վերաբերյալ տեղեկատվության հավանականությունը։ Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները առաջնորդվում են ռեպրեսիվ գործիքակազմով՝ ՍԴ ազդեցությունից դուրս գտնվող  դատավորներից ազատվելու և կառավարելի անձերով ՍԴ ձևավորման համար։ Այս պարագայում պետք է ակնկալել ՍԴ դատավորների արժանապատիվ արձագանք, հավատարմություն իրենց առաքելությանը և անձնական բարձր որակներին։

-Երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ բառացի նշելով հետևյալը. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ, առնչվում էր նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»: Եթե սա ասում է ԱԱԾ նախկին տնօրենը՝ ի պաշտոնե տեղեկացված անձ, ապա ինչպե՞ս պետք է վերաբերվել այս հայտարարությանը: Կարելի՞ է ենթադրել, որ ԱԱԾ նախկին տնօրենը չի կարող ասել ավելին, և սա պետք է ընդունել լուրջ ազդակ, մանավանդ, որ Վանեցյանը խոսում է նաև ՍԴ-ի շուրջ ծավալված իրադարձությունների սկզբի մասին, երբ ինքը, փաստորեն, ԱԱԾ տնօրեն էր:

ԱԱԾ նախկին տնօրենն ասել է շատ պարզ և մատչելի, առանց ավելին ասելու էլ սա իսկապես լուրջ ազդակ է։ ԱԱԾ նախկին պետը խոր անհանգստություններ է ձևակերպում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումների շրջանակներում։ Սա անում է ոչ այլ ոք, քան երկրի ամենաիրազեկ մարդը։ Հետևաբար, հասարակությունը և քաղաքական հանրային շրջանակները պետք է շատ ուշադիր լինեն այս ձևակերպումների նկատմամբ։ Այո, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները վտանգում են ժողովրդավարական և իրավական երկիր ունենալու մեր ձգտումները։  ՍԴ շուրջ ընթացող գործընթացի հենց սկզբից ակնհայտ էին իշխանության ձգտումները, ինչն ակնհայտորեն պետականության դեմ ուղղված քայլ է, որի գնահատականները՝ քաղաքական և իրավական, ապագայում անպայման տրվելու են։

-ՍԴ հարցի ու երկրի անվտանգության միջև զուգահեռներ տանելը որքանո՞վ է ճիշտ, փոխկապակցված: Ինչո՞ւ իշխանությունը չի ուզում անկախ Սահմանադրական դատարան:

ՍԴ դատավորներից ամեն գնով ազատվելու մոտեցումը ազդեցության ակնհայտ մեխանիզմներ ստեղծելու մասին են վկայում։ Այսպիսի մոտեցմամբ վտանգվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը իրավական պետության հիմնարար ու սահմանադրական սկզբունքն է։ Կցորդ, իշխանությունների համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերը հակակշռելու և զսպելու առաքելությունը։ Առանց այդ էլ Ազգային ժողովը գործում է մեկ կոճակի սկզբունքով։ Եվ եթե դատական իշխանությունը, այս դեպքում՝ ՍԴ-ն, դառնա կցորդ, ևս մեկ «կոճակ», սա շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չպատկերացնել հետևանքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan