«Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին». Արսեն Թորոսյան Այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն Հուլիսյան ստուգման արդյունքում EASA-ն եկել է այն եզրակացության, որ ՔԱԿ-ը համակարգված կերպով չի պահպանել սերտիֆիկացման համար սահմանված ընթացակարգը
9
70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան քննիչ հանձնաժողովին Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ ՄԻՊ-ը Քոչարյանի պաշտպանի 2 դիմումների վերաբերյալ գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին Ադրբեջանամետ Մաքսիմ Շևչենկոյին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ. Հայկ Ալումյան. Տեսանյութ Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 881-ի. կա մահ
Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով պացիենտ է բուժվել կորոնավիրուսից. Բոլերի Apple-ը ստեղծել է դիմակ-վահան` կորոնավիրուսից պաշտպանվելու համար «Կեղծ լուրերի, ատելության խոսքի պապան Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն են». Տեսանյութ 70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ Հայտնում եմ Հանրայինի էջին ադմին դառնալու պատրաստակամությունս. Դավիթ Խաժակյան 51-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Բանաստեղծը կասեր` ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ որ թքեմ քո ճակատին Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Իշխանությունների կողմից փորձ է արվել թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի վիճակը. «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի հայտարարությունը «Covid-19 Armenia հավելվածի միջոցով 12 թեստավորվածներից 4-ի արդյունքը դրական է եղել». փոխվարչապետի խորհրդական Թուրքիայում կորոնավիրուսից սկսել են պաշտպանվել Աթաթուրքի ստորագրությամբ շնչադիմակներով «Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում». Հայկ Խանումյան «Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար». Լուսանկար «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն». Նիկոլ Փաշինյան ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան քննիչ հանձնաժողովին Արարատի մարզում կորոնավիրուսի երկու նոր դեպք է արձանագրվել Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից Ապրե՛ք, հասնում է իրենց «Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին». Արսեն Թորոսյան Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ ՄԻՊ-ը Քոչարյանի պաշտպանի 2 դիմումների վերաբերյալ գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հույս ունենք, որ գործող իշխանությունները ականջալուր չեն լինի առաջին նախագահի հորդորներին․ «Մեդիա պաշտպան» Երվանդ Բոզոյան․«Այսօրվա ճգնաժամն իր տեսակով նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք» ՄԻՊ-ն իրականացնում է մշտադիտարկում ընտանիքում բռնության հարցերով արտակարգ դրության ժամանակ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի Ապրիլյանի հանձնաժողովը «ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել». Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի Տեսահոլովակի պրեմիերա․ Արա Մարտիրոսյան և Իվետա Մուկուչյան՝ «Полу я» Տաթևիկ Ռևազյանն առնվազն պետք է հրաժարական տա, չնայած նրան այդ լուրջ պաշտոնին նշանակողն ավելի մեծ մեղքի բաժին ունի «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում Չեռնոբիլում կրկին հրդեհ է բռնկվել Աղվան Վարդանյան.«Տեր-Պետրոսյանի հոդվածում ոչ մի խոսք չկա այն մասին, որ տարիներ շարունակ ինքն է պառակտում ու թշնամանք սերմանել, որ այս երկու տարում իր անմիջական շրջապատի մարդիկ են ատելություն սերմանում» 1918թ․ ապրիլի 12-ին Կարսը հանձնվեց թուրքերին Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների. Արամ Օրբելյան Կրասնոդար ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս Արտադրողների բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին Դուք մնացեք տանը, մենք համերգը կբերենք ձեր բակ. պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունը. Տեսանյութ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երբևէ ներգրավված չի եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ․ հայտարարություն Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում Դեբիլների կամանդը գտավ լուծումը. գործից հանեցին քաղավիացիայի ոլորտից հասկացող ու տիրող քաոսի մասին բարձրաձայնող մարդուն Արմեն Թավադյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Բոչելին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում Շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով Հայկ Ալումյան.«Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ»

«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Գարեգին Բաղրամյան

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

Հարցին, թե այսինքն՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի եւ կմնա 2019-ի մակարդակին:

Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:

Երբ 2019 թվականին սահմանին վաճառվող գազի գինը թանկացավ, Հայաստանի կառավարության անդամները հայտարարեցին, որ ներքին սպառողի համար գազի գինը չի բարձրանա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: 2019-ի ընթացքում սպառողի համար գնի փոփոխություն չեղավ, իսկ կառավարության անդամների կողմից հայտարարվում էր, որ «Գազպրոմի» ներքին խնայողությունների հաշվին է, որ սակագինը չի թանկանում:

Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ այսօր կառավարությունն այլեւս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի: «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որեւիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը, նա պատասխանեց. «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որեւէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ եւ խնայողություններ, որի արդյունքում եւ բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»,-ասաց նա:

Գարեգին Բաղրամյանը հավելեց, որ դեռեւս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի: Իսկ, թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար, նա պատասխանեց, որ հնարավոր չէ հիմա ասել:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan