ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխաիլ Միշուստինը, որի թեկնածությունը Վլադիմիր Պուտինն առաջադրել է վարչապետի պաշտոնում, հայտնվել է ուկրաինական ազգայնական «Միրոտվորեց» («Խաղաղարար») կայքում: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Միրոտվորեցը» յուրօրինակ սև ցուցակ է, որում ընդգրկվում են, այսպես ասած, «պետության թշնամիները»:
Միշուստինն ընդգրկվել է Ուկրաինայի թշնամիների ցուցակում այն պատճառաբանությամբ, որ «գիտակցաբար խախտել է ՈՒկրաինայի պետական սահմանը՝ Ղրիմ այցելելու նպատակով»:
Zham.am