Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ինչու՞ եք «փաստերի ստուգման» փոխարեն զբաղվում պետական առանձին պաշտոնյաների փաստաբանությամբ. «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյան

Այսօր FIP - Փաստերի ստուգման հարթակը անդրադարձել է իմ որոշ իրավա-վերլուծական ու արժեքաբանական դիտարկումներին, որոնք ներկայացրել էի երեկ լրատվականներից մեկին տված կարճ հարցազրույցում։

Հարթակը մեջբերել է հարցազրույցի հետևյալ հատվածը. «Ռուստամ Բադասյանը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ է բարձրացրել, այսինքն՝ այդ ուղղությամբ իր վարքագիծը պետք է անբիծ լինի, բայց նրա տիկնոջ աշխատավայրերի հարցում իսկապես խախտում կա», այնուհետև «փաստերի ստուգման» գործիքակազմով Հարթակը եկել է հետևության, որ «խախտում առկա չէ»։

Ցավալի է արձանագրել, որ «փաստերի ստուգման հարթակը», որն իսկապես ունի փաստա-վերլուծական բնույթ կրող առանձին հետաքրքիր հրապարակումներ, այս կոնկրետ դեպքում «անհասկանալիորեն» դուրս է եկել փաստերի ստուգման տիրույթից և իրականացրել իրավա-վերլուծական գործառույթ։ Եվ քանի որ Ա գործառույթի «փոխարեն» (կամ «անվան ներքո») իրականացվում է Բ գործառույթը, դրա որակը, ցավոք, խիստ կաղում է։ Դրան արդեն իր հրապարակմամբ անդրադարձել է «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը», և ես նույնպես ստիպված եմ վաղը կամ մյուս օրը (խիստ զբաղված եմ) ներկայացնել համառոտ իրավական վերլուծություն՝ ի հիմնավորումն իմ դիրքորոշման։

Ի դեպ, «Փաստերի ստուգման հարթակը» կոնկրետ այս հրապարակմամբ ոչ միայն դուրս է եկել «փաստերի ստուգման» շրջանակից, այլև «չտեսնելու է տվել» ու գնահատականի չի արժանացրել իր իսկ արձանագրած փաստերի միջև պարզ հակասությունները՝ պատշաճ չիրականացնելով բուն «փաստերի ստուգումը»։

Մասնավորապես, նույն խնդրին վերաբերող իր նախորդ հրապարակման մեջ Հարթակը ներկայացրել է Նախարարի տիկնոջ հետևյալ պարզաբանումը. «... ես ավելի վաղ եմ դիմում գրել, քանի որ ես ԱԺ փոխնախագահի գրասենյակի փորձագետն եմ եղել, աշխատանքից ազատման դիմումը պետք է հաստատվեր հենց Լենա Նազարյանի կողմից։ Իսկ Լենա Նազարյանն այդ շրջանում գործուղման մեջ էր, և այդ հիմքով ես չեմ հիշում, թե երբ է հաստատել, պետք է Ազգային Ժողովից ճշտեմ»։ Մինչդեռ Հարթակի նույն հրապարակման մեջ տեղ գտած՝ աշխատանքից ազատման հրամանում պարզ երևում է, որ դիմումը տրվել է հուլիսի 8-ին, իսկ ազատման հրամանը՝ հուլիսի 9-ին։

ՀԳ. Ինչու՞ եք «փաստերի ստուգման» փոխարեն զբաղվում պետական առանձին պաշտոնյաների փաստաբանությամբ։

ՀՀԳ. Ձեզ պետք է՞ր՝ ինձ էլ ներգրավեիք այս պատմությանը։

ՀՀՀԳ. Բոլոր հղումները՝ ստորև։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan