Վրաստանի ընդդիմությունը և Հայաստանի իշխանությունը՝ ընդդեմ ինքնիշխանության Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
20
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Պատերազմ Արցախում
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան Վրաստանի ընդդիմությունը և Հայաստանի իշխանությունը՝ ընդդեմ ինքնիշխանության Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին «Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Բոլոլա կամ խռովված խաղաղության մեր ժամանակները. ծննդատներ

Անցյալ տարի, երբ կառավարության առջև բողոքող մեր հպարտ համաքաղաքացիներից մեկը գործածեց «բոլոլա ա լինելու» արտահայտությունը, շատերը զվարճացան իրարանցում, խառնաշփոթ, քաոս իմաստերն արտահայտող այդ բարբառային բառի կիրառությամբ:

Մեկ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ բոլոլա-ն` խառնաշփոթն ու քաոսը, դառնալու է մեր իրականության, մեր ընթացիկ կյանքի անբաժանելի ուղեկիցը:

Համատարած բոլոլա, որովհետև գրեթե չկա ոլորտ, որ կառավարվի հեռանկարային, ինստիտուցիոնալ ծրագրերով, ծրագրեր, որոնք կհաղթահարեն երկրի լրջագույն մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեն ցանկալի ապագային:

Նոր իշխանությունների քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացել է ոչ թե հանրությանը միավորող օրակարգերի, իրական արժեքների գեներացման, առողջացման, հանրային համերաշխությունը ամրապնդելու վրա, այլ անցյալի կույր մերժումի, հասարակությունը պառակտելու և մեկը մյուսից արկածային, չմտածված, ամեն գնով սեփական գերազանցությունն ու օրիգինալությունը շեշտող տուրբուլենտ քայլերի վրա:

Քաղաքական դիսկուրսում զուր է պետական ռազմավարական ծրագրերի փնտրտուքը. այնտեղ համատարած պոպուլիզմ է, վրեժխնդրություն, ստատուսային անորակ գզվռտուք, ոչ պրոֆեսիոնալների հեծանվահայտնագործությունների ճիգ:

Ու մինչ տարածաշրջանը շիկանում է իրանաամերիկայն լարվածությունից, իշխող քաղաքական թիմի դիսկուրսում բլինչիկից զուգարանակոնք ձգվող անարժանապատիվ մտահորիզոնն է, միմյանց մերկացումն ու ամուսնանալու մասին շրիշակային/պլինտուս/ ակնարկները:

Իշխանության է եկել քաղաքական մի թիմ, որը երկխոսային հարաբերություններ չի կառուցում ոչ միայն հասարակության և քաղաքական ուժերի հետ, այլև որքան էլ տարօրինակ է՝ սեփական թիմի հետ:

Ու բոլոլան ամենուր է, համատարած, ու յուրաքանչյուր օրը նոր ցնցում է, տեղական բողոքի ալիքները հաջորդում են միմյանց. նոր մարտահրավերներ, վրդովված խաղաղություն ու հուսահատություն, անելից փողոցում հայտնված ու ճանապարհներ փակելով հարցեր լուծող փորձող հանրություն…

Երեք օր է՝ մի քանի համայնքներ, նաև հասարակության մի ստվար մաս, ցնցվում է համայնքային մի շարք ծննդատների լուծարման լուրերից:

Խոսվում է արդեն շրջանառվող որոշման մասին. համայնքները, բուժանձնակազմն ու հնարավոր շահառուները մոլորված են, բազմաթիվ հարցեր անպատասխան են, անհստակ, մոլորեցնող:

Ընդվզում, հոգեխռով ու վիրավորված նախկին հպարտ քաղաքացիներ… Հետո հայտնվում են մարզպետներն ու հայտարարում, որ նախարարի որոշում կա, բայց գրավոր չէ ու խցանվել է ինչ-որ ընթացակարգային ճանապարհերում: Որոշում կա, բայց չի ծանուցվել… Նախարարի որոշում կա, բայց, բայց… Տեղում քաղաքական որոշում է ընդունվում և գոնե երկու մարզպետի/Կոտայքի և Տաուշի/ կողմից հայտարարվում, որ ծննդատները չպիտի լուծարվեն, այլ վերազինվեն ու գործեն:

Խառնաշփոթ, անհստակություն, հակասական հաստատումներ, այլընտրանքների բացակայություն, մի խոսքով՝ իսկական բոլոլա:

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս կամ այն կոնկրետ ծննդատան փակվել-չփակվելու իրողությանը կամ ծնելիության խթանման պետության հանձնառությանը կամ դրա չգոյությանը, հինգ միլիոն դառնալու վարչապետական հեռահար երազանքին: Բայց չեղած բանին ինչպես անդրադառնամ…

Ինձ առավել անհանգստացնում է երկրի կառավարման մակարդակում որոշումների կայացման որակը, դրանց ռացիոնալությունը, չհիմնավորվածությունը, միևնույն քաղաքական թիմում հակադիր տեսլականների ու պատկերացումների գոյությունը կամ առհասարակ դրանց բացակայությանը…
Եվ այսպես ամեն օր, գրեթե բոլոր ոլորտներում…

Երբ Աստծո յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում ես հնարավոր արկածախնդրության հերթական ներքին տագնապով…

Հ.Գ. Երեկ Համազգայինի թատրոնում վայելեցի Մոպասանի «Փափլիկը» բացառիկ բեմադրությունը. Բարձր գեղագիտություն, ընտիր խաղ, թատրոն արվեստի խնկարկում: Իսկ մի քանի ամիս առաջ տասը մշակութային կառույցների փակման ցանկում շրջանառվում էր նաև Համազգայինի թատրոնի անունը: Եվ ի՜նչ ճիգ ու նյարդեր պահանջվեցին ոլորտի կառավարման տխրահռչակ պատասխանատուներին հասկացնելու, որ թատրոնը և էլի կառույցներ պիտի ապրեն:
Քանդելը հեշտ է, իսկ կառուցե՞լը…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan