RyanAir-ը 2017 թ.֊ից ի վեր, ի վիճակի չէ լուծել մի շարք համակարգային խնդիրներ
RyanAir-ը որպես հայկական ավիացիայի փրկություն ու տուրիզմի զարգացման առանցքային գործիք ներկայացնողներին երևի կհետաքրքրի, որ ընկերությունը վերջին շրջանում՝ 2017 թ.֊ից ի վեր, ի վիճակի չէ լուծել մի շարք համակարգային խնդիրներ, որոնցից, թերևս, ամենակարևորը շարունակական գործադուլների պատճատով հազարավոր չվերթների չեղարկումն է։ Տասնյակ երկրներում ընկերության օդաչուների պարբերական ցանցային գործադուլները առավելապես պայմանավորված են աշխատավարձերի կրճատմամբ ու կադրային անպատասխանատու քաղաքականությամբ։ Ընկերության ղեկավարությունը դեռ նախորդ տարվա ամռանը բնութագրել էր ստեղծված իրավիճակը որպես քաոս և հայտարարել մենեջմենթում առկա խորքային խնդիրների մասին։
Հ.Գ. Լոուքոստերի ներկայությունը շուկայում միանգամայն նորմալ երևույթ է, սակայն բացառապես ազգային փոխադրողի առկայության պարագայում։ Նախկին իշխանությունները կործանեցին ազգային փոխադրողի ինստիտուտը, նորերն էլ խուսափում են դրա ձևավորման հարցը օրակարգ բերել, ինչի դառը պտուղները քաղելու ենք ազգովի՝ առաջին իսկ լուրջ անվտանգային ռիսկի դեպքում։
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից