Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել
5
Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի հաշվիչը միացված է Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերը. Օրակարգում 49 հարց է. Տեսանյութ Հեռավար անցկացնում եմ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հերթական նիստը. վարչապետ. Տեսանյութ Եթե մեկը Ալիեւին կառուցողական է համարում, էլ կոշիկ լիզելը պոզով-պոչո՞վ է լինում. Արա Սահակյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. «Վատ լուրեր ունեմ: Առողջապահության համակարգն արդեն ճկվում է, 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք». Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ձախողիր, որ պաշտոնավարես․ Ավետիք Իշխանյան Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել Երկիրն աղետի մեջ է․ առաջին պատասխանատուն և առաջին օրինախախտը դու ես՝ Նիկո՛լ Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց Նիկոլի վիճակը իրոք ծանր է, գլոբալ առումով փախնելու տեղ էլ չունի Չմոռանանք, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է. Վահե Դավթյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիչակի մասին Ասում եք` կորոնավիրուսի առաջ բոլորը հավասա՞ր են Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. Փաշինյանը գրառում է արել Նույնիսկ համավարակի պարագային սահմանները փակելը չկանխեց արտագաղթը Ես՝ որպես 30 օր COVID 19-ի հետ քյալա տված ու հաղթած մարդ, ասեմ՝ դաժե հեռախոսով խոսալուց կարամ ջոգեմ՝ մարդը վարակված է, թէ չէ Արցախի նախագահը՝ լեգենդար ազատամարտիկ և հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր մահվան մասին. Լուսանկար Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից ստացել եմ քաղաքական առաջարկ, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ. Նարեկ Թադևոսյան Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը. Ռուսաստանում հաստատել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել Հայազգի բիզնեսմենը ԱՄՆ-ից ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում պատմել է՝ ինչպես է պաշտպանել «Պուշկին» ռեստորանը հարձակումից. Տեսանյութ Մարտունու և Սեւանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. 6 անձի մեղադրանք է առաջադրվել Վարչապետի հրապարակած լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. ամոթ է մի՛ արեք. քահանա Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել Է. Մարուքյանի հաղորդման հիման վրա պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Մարդը, ով երկիր է ղեկավարում, մի քանի անգամ ապատեղեկատվություն է հրապարակել Հեռուստադիտողի արձագանքը՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցմանը Թեև էական առաջընթաց չկա, բայց լավատեսությունը պահպանվում է. Զախարովան գնահատել է ՌԴ ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Տեսանյութ Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Կորոնավիրուսից մահացել է 33 տարեկան պացիենտ․ իրավիճակը գնալով սրվում է․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ Վարակի նոր դեպքերն արդեն 700-ի հասան, բայց ոչինչ, քո առողջապահության նախարարը դրա մեղքը թող Լուսավոր Հայաստանի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վրա գցի Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար․ Աննա Նաղդալյան Նիկոլ Փաշինյան, քանի որ ողջ օրը պարապ նստած ես ֆեյսբուքում, վստահ եմ` կկարդաս, բայց դեղերդ խմիր` նոր կարդա Թե բա՝ ժողովուրդը կարգապահ չի, անգիտակից ա և այլն. բա որ գիտակից լիներ, քեզ իշխանության կբերե՞ր Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման․ Հայկ Ալումյան Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ով, ինչ ասում է Նիկոլի մասին դեմ են տալիս աներձագ Հրաչին. Նիկոլի արած հիմարությունների պատասխանատվությունը կիսել ցանկացող չկա Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը ու հենց այդ իսկ պատճառով է այսպես կառչել այդ թեմայից Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ԲԴԽ նիստի օրը հայտնի է Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Հունիսի 5-ից սկսած կիրականացվեն մի շարք չվերթներ. ուղղությունները հայտնի են Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են. Հ. Հարությունյան Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով, պատրաստվեք առերեսվելու սարսափին. Տիգրան Ուրիխանյան STOP NIKOL 2020 Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել Այսօրվանից՝ դիմակներ կարող եք ձեռքբերել նաեւ այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով. վարչապետ. Լուսանկար Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Վրաստանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել. Lurer.com-ը ապատեղեկատվություն է տարածում. ՏՍԿ

Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը

Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից, կարծես, վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։

Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, իջևանցի Ղալումյանների ընտանիքի մասին է, որի երկու որդիները Փաշինյանի շնորհիվ «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։

Վոլոդյա Ղալումյանը, ով դեռևս 90-ականներից եղել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Իջևան» մասնաճյուղի պետ և այսօր էլ պաշտոնավարում է՝ անվանափոխված «Վեոլիա ջրի» Իջևանի մ/ճ տնօրենի կարգավիճակով, ժամանակին կոպեկներով օտարել է իր ղեկավարած հիմնարկի գույքը։

2004 թվականին ենթադրաբար օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Ղալումյանը սեփականաշնորհել է Ջրմուղին պատկանող շենք-շինությունը ու հետն էլ՝ հաշվեկշռում եղած մի ամբողջ հողատարածք, ընդհանուր ծավալը՝ ավելի քան 2,5 հեկտար։

Եվ այդ ամենի համար նա պետությանը վճարել է ընդամենը 6 մլն 600 հազար դրամ։ Փաստորեն, մարզային ջրմուղի պետը հաջողել է իր վարչական լծակներով Իջևանի կենտրոնում գրոշներով 2,5 հա հողատարածք սեփականաշնորհել՝ Ջրմուղի շենք-շինությունը ներառյալ՝ 1 քմ-ի դիմաց ընդամենը 310 դրամ վճարելով։

Նկատենք, այս գործարքն արվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ ահա տարիներ անց՝ 2012 թվականին, երբ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վոլոդյա Ղալումյանին, չգիտես ինչպես, հաջողվել է Պաշտպանության նախարարության հետ յուղալի գործարք կնքել։

Ըստ այդմ, Իջևանի կենտրոնում կոպեկներով գնված հողատարածքը վաճառել ՀՀ Պաշտպանության նախարարության վրա՝ 250 մլն դրամով, այսինքն՝ 244 մլն դրամ ավելի գումարով՝ մինչ այդ ընդամենը 6.6 մլն դրամով գնած հողի դիմաց։

40 անգամ ավելի գին վճարելը՝ 2,5 հա մակերեսի համար, չունի ռացիոնալ ոչ մի հիմնավորում, ուստի չի բացառվում, որ այս կասկածելի գործարքի ետևում Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանը ժամանակին վերևներում «մութ» կապեր է ունեցել, շնորհիվ որի՝ մի կողմից՝ պետությանը «քցել է» Իջևանի կենտրոնում հողն առնելով 310 դրամով, մյուս կողմից՝ այդ հողատարածքը կրկին վաճառել պետությանը՝ դարձրած 1 քմ-ն՝ 12.500 դրամ։

Հաջորդ ուշագրավ տեղեկությունը Ղալումյանի քաղաքական հետագծին է առնչվում։ Պարզվում է՝ մինչև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից։ Մասնավորապես, Վոլոդյա Ղալումյանը հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։ Այսինքն՝ ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի օգտին քարոզչական աշխատանքներում։

Իսկ մինչ այդ, 2001-ից մինչև 2008թ․, Վ․ Ղալումյանը եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Իսկ դա նշանակում է, որ այդ շրջանում անցկացված բոլոր համապետական ընտրություններին վարչապետ Փաշինյանի ամենահարազատ ընտանիքի հայրն անուղղակիորեն իր մեծ ներդրումն է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատման գործին։

Թերևս այս քաղաքական հարաբերություններն են ժամանակին որպես վարչական լծակ ծառայել Վոլոդյա Ղալումյանին, որով նա պետության հետ գործարքում միանգամից մեծ միլիոններ է շահել։

Ինչ խոսք, մեկ այլ անձի դեպքում՝ այս գործարքին Նոր Հայաստանի Գլխավոր դատախազությունը, բնականաբար, կտար «ծանր հանցագործություն» որակումը, անմիջապես քրեական գործ կհարուցվեր՝ պետությանը հասցված խոշոր չափի վնասի հիմնավորումով, բայց նկատելիորեն այս գործարքը չի հուզել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ու գիտե՞ք ինչու, որովհետև, ինչպես արդեն ասացինք, գործարքից շահած Ղալումյանն ու վարչապետ Փաշինյանն ունեն քավոր-սանիկական կապեր, հետևաբար՝ այդ կապով երաշխավորված է ցանկացած մասշտաբի գործարքի իրավաչափություն՝ ինչ ծավալի գործարք էլ որ լինի։

Իրավապահնները փաստացի արդեն «գրոհել են» Տավուշի մարզ, գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մի քանի հեկտարով վարձակալած հողերի հետևից, դրանց ՀՀԿ-ական սեփականատերերին են գտել, հարուցված քրեական գործեր կան՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկի) մասով, սակայն այս մեկը, որ Տավուշի սրտում եղած հողակտոր է, բոլորի աչքի առաջ է և ներկայումս զորամաս է դարձել, իրավապահների համար ամենևին էլ կասկածելի գործարք չի թվում։

Մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ մեր զանգերից հետո սկսել է ՊՆ զորամաս դարձած նախկին հողատարածքի գործարքներն ուսումնասիրել, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց չի կարողանում դրանց հիմքերը տեսնել, քանի որ փաստաթղթերին «դոպուսկ չունի», չկան նյութեր, որ դրանց խոցելիությունը կամ իրավաչափ լինելը հասկանա։

168.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ղալումյանը չի հերքում, որ նախկին իշխանության օրոք ինքն էլ կարողացել է հարստանալ. կախարդական փայտիկով և առանց «քրտինք թափելու»՝ միանգամից 250 մլն դրամ վաստակել։

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նրան պետությունից 250 մլն դրամ կորզել 2 հա հողատարածքի դիմաց, և սա՝ այն դեպքում, երբ այդ տեղում նախատեսված ՊՆ հենակետային զորամասը կառուցելու համար Կառավարությունը կարող էր նաև հանրային գերակա շահ ճանաչելու անվան տակ հողն օտարել շատ ավելի նպաստավոր պայմանով, մինչդեռ ինքնարժեքից 40 անգամ թանկ գործարք է կնքվել, մնում է մեծ հարց։

«Դա եղել ա էն ժամանակ, որ «Հայջրմուղկոյուղին» գույքը վաճառում էր, որ իրա պարտքերը փակի։ Գույքը 6 մլն դրամի կարգի գնահատվեց, շենք-շինությունը իրա 2 հա հողատարածքով մի միավոր էր, մի վկայական ուներ, ես կոկրետ գումարը, տարեթիվը չեմ կարող հիշել։ Հին, փլված-քանդված շինություն է եղել իմ օտարած գույքը՝ իր հողով, աճուրդին մի զինվորականի հետ էի մասնակցում, ես հաղթեցի։ Ջրմուղի պետը մի մեծ պաշտոն չէր, որ ես կարողանայի պաշտոնական լծակ գործի դնել։

Սեփականության վկայական, դոկումենտներ չունեմ, որպեսզի ստույգ մակերես ու գին ասեմ ձեզ։ Էդ ամբողջ «դակումենտացիան» չեմ պահպանել, որովհետև հենց էդ թվերին էլ ՊՆ-ին եմ օտարել գույքը, ու կարիքը չի եղել, որ ես թղթերը պահպանեմ։ Ճիշտն ասած, ես եմ եղել գործարք անողը, բայց չեմ հիշում, թե ՊՆ-ի վրա ինչքանով եմ իմ գույքը վաճառել, կարծեմ 200 միլիոնի կարգի»,-168.am-ի հետ զրույցում պետության հետ կրկնակի գործարքի մասին լուրը պարզաբանում է Վոլոդյա Ղալումյանը։

Իսկ ինչպե՞ս հաջողվեց հողը «ոսկու գնով» նորից պետությանը վաճառել՝ մեր հարցին, Վ. Ղալումյանը խուսափողական ու հակասական պատասխաններ հնչեցրեց։

Սկզբում ասաց, թե բան չի հիշում այդ գործարքից, քաղաքից դուրս է գալիս, չի հասցնի դոկումենտներ նայել, վերհիշել, հետո էլ, թե՝ «էդ արանքում արտասահմանից առաջարկություն էի ստացել, որ հողի վրա մեկը պիտի բիզնես դներ, ահագին նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, որի համար ծախսված 185 մլն դրամը հետ վերադարձվեց ներդրողին»։

Իսկ ո՞վ էր այդ ներդրողը, ո՞ր երկրից և ի՞նչ բիզնես պիտի դներ Իջևանում, զրուցակցի խճճված պատասխաններում ոչ մի հիմնավոր բան չհնչեց. «Չեմ հիշում, անուն, կազմակերպություն չգիտեմ, էդ մարդը Դուբայից էր կարծեմ, փոխանցումների դոկումենտ-բան չկա, կանխիկ եմ փողը ես իրան տվել, բայց ես էլ գործարքից դժգոհ չեմ, իմ ծախսը հանեցի»։

Նշենք, որ հակառակ Վ. Ղալումյանի պնդումների՝ Իջևանից մեզ հաջողվեց պարզել, որ իրականում այդ հողատարածքում շինաշխատանքներ չեն կատարվել, և քաղաքապետարանից որևէ շինթույլտվություն չի տրվել։

Ի դեպ, այս գործարքից հետո Վահե և Հայկ Ղալումյաններն իրենց «Ոսկե ձկնիկ» կոչվող ռեստորանը կառուցեցին Իջևանում, որտեղ շատ հաճախ հյուրընկալում են սանիկ-վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan