Սա այլեւս այլանդակություն է. Նաիրա Զոհրաբյան
Դիտել նաև
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
Այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պետականությունը կլուծարվի․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ
Դուք տեսեք՝ փողոցից եկած խուժան Սեֆիլյանն ում հետ է ԱՄՆ-ում հանդիպում․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ
Ժողովրդի արդար պահանջը պետք է շարունակել պնդել ու առաջ տանել․ Արա Զոհրաբյան
«Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։
Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։
Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։
Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից