ՈՒկրաինացի և վրացի մարզիկները զանգվածային ծեծկռտուքի հեղինակ են դարձել Թուրքիայում մրցարշավին. Տեսանյութ
Վրաց և ուկրաինացի մարզիկները զանգվածային ծեծկռտուքի հեղինակ են դարձել ազատ ըմբշամարդի մրցարշավում Ստամբուլում: Հաղորդում է Rusvesna.su-ն:
Ի սկզբանե ծեծկռտուքը սկսվեց ուկրաինացի Մագոմեդ Զաքարիևի և նրա վրացի մրցակից Զուրաբ Էրբոցոնաշվիլիի միջև, այնուհետև նրանց են միացել մյուս մարզիկները և մարզիչները:
Միջադեպը տեղի է ունեցել հայտնի թուրք մարզիկ Յաշար Դողայի անվան մրցարշավին:
79 կիլոգրամ քաշային մարզիկներից առաջատարը վրացին էր: Ինչ-որ պահի ուկրաինացի մարզիկը հարվածեց վրացու դեմքին, վերջինս պատասխան հարված հասցրեց:
Այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվեցին, մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ վրաց և ուկրաինացի մարզիկները որակազրկված են: Նրանց նկատմամբ նաև սանկցիաներ կկիրառվեն Հունա-հռոմեական ոճի և ազատ ըմբշամարտի միմիջազգային ֆեդերացիայի կողմից:
Zham.am