Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ինչո՞ւ Է Փաշինյանը լայնածավալ հակաքարոզչություն սկսել Վանեցյանի դեմ

Նիկոլ Փաշինյանը  գրեթե բոլորին համարում է «հակահեղափոխական», ովքեր չեն ուզում, որ իր գործը հաջողվի: 2018 թ.-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո  նա Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում հայտարարեց, որ բացի իր թիմից  բոլորը «սևեր են» և ուրեմն՝ «հակահեղափոխականներ»: Պետք է նշել, որ այս գործելաոճը բնորոշ է բոլոր տիպի հեղափոխականներին: Օրինակ՝ 1917 թ.-ին հեղափոխությունն իրականացրած վերնախավի 95 տոկոսը 1937-ին գնդակահարվեց, որպես «հակահեղափոխականներ»: Իսկ 1917-ին Լենինի ձեռբակալման հրամանագիրը ստորագրած դատախազ մենշևիկ Վիշինսկին, նույն 1937-ին դարձել էր «ամենա հեղափոխական գլխավոր դատախազը»:

Այսօր մենք նույն բանին ենք ականատես լինում, երբ 2018-ի ապրիլին Փաշինյանին կալանավորման հրամանագիրը ստորագրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր համարվում է «հեղափոխական Նոր Հայաստանի գլխավոր դատախազը»: Պատմությունն ինչպես ասում են կրկնվում է: Այս ամենը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ սովորաբար հեղափոխականները առաջինն են դավաճանում բուն հեղափոխական արժեքները և փորձում գողանալ մարդկանց էմոցիաները: Այդպես Ստալինը գողացած մարդկանց  հեղափոխության էմոցիաները և ստեղծեց իր անմարդկային տոտալիտար համակարգը: Նույնը փորձում է իրականացնել Փաշինյանը:

Հանուն դրա նա նույնիսկ Թովմասյանի սանիկներին է ձերբակալում, դատավորներին «վնգստացող է» անվանում: Եթե նախկին իշխանությունների մեղադրանքները  ինչ- որ չափով «լեգիտիմ են» հեղափոխական զանգվածների համար, ապա, օրինակ, իր կառավարման ժամանակ աշխատած ԱԱԾ-ի պետ Վանեցյանին նա նույն հռետորաբանությամբ չի կարող մեղադրել: Ավելին՝  վերջինս ձեռք էր բերել Փաշինյանի իշխանության «կոմիսար Կատանիի» համբավը և այն ներկայացվում էր՝  որպես Փաշինյանի ձեռքբերումներից մեկը: Իսկ, երբ պարզ դարձավ, որ Վանեցյանը իր ծրագրերի մեջ չի տեղավորվում փորձ եղավ  նրա վերաբերյալ մեղադրական նոր միֆեր հորինել: Մարտի 1-ի մեջ նրան հնարավոր չէր մեղադրել, վերջին 20 տարվա թալանի պատասխանատու  կերպարը նույնպես չէր կպնի նրան:

Ծառուկյանի պես նախկին օլիգարխ նույնպես չէր կարող ընկալվել և վերջապես  ՀՅԴ-ի պես նա քաղաքական թիմում ՀՀԿ-ի հետ կոալիցիաներում չի եղել: Բացի այդ, որոշ ժամանակ միայն Վանեցյանին  ու նրա ընտանիքի անդամներին էր «թույլ տրված» ապրել  «դաչաներում», ինչը վստահության մեծ ցուցանիշ էր: Այս ամենից հետո Վանեցյանին մեղադրելու լայն գործիքակազմ Փաշինյանի ձեռքի տակ չկար: Մինչդեռ  մոտ ժամանակներս Փաշինյանին սպասվում են ծանր ժամանակներ, քանզի նա փաստացի պատերազմ է հայտարարել երկրի բոլոր շրջանակներին: Իսկ այդ դեպքում իշխանությունից հեռացված Վանեցյանը   կարող է լուրջ գործոն դառնալ Փաշինյանի համար: Ահա,  թե ինչու է անհրաժեշտ  նրա դեմ նախապես արշավ սկսել, որպեսզի հետագայում նրա գործոնը չեզոքացվի:

Վանեցյանին մեղադրական գործիկակազմից միայն ներանձնային բարոյական մասը որոշվեց օգտագործել: Իսկ դրա համար Փաշինյանին անհրաժեշտ էր, որ այդ օպերացիայի մեջ ներքաշվեր նաև նրա ընտանիքի անդամները: Միայն այդ դեպքում, Վանեցյկանին կարելի կլիներ մեղադրել  «բարոյազուրկ մարդ լինելու մեջ»:

Դրա համար, հնդկական  կինոյի սերիալին մոտ սցենար հորինվեց, որը տպագրվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում:

«...Իհարկե, վաղուց լուրեր կան, թե դեռեւս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին գնդապետ Վանեցյանը եղել է Էրեբունու վարչական շրջանի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորության ներքո, բայց այս անգամ Արամ Վարդանյանը թերեւս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել: Խնդիրն այն է, որ Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առեւանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է»:

Սա ցույց է տալիս, թե ինչով է իրականում զբաղված Փաշինյանը երկրի վարչապետի պաշտոնում: Այս չափի  ռաբիս ու գավառական իշխանությունը Հայաստանում չի եղել վերջին 30 տարիների ընթացքում: Այո,  մեր երկրում երբեք դեմոկրատական ինստիտուտները չեն աշխատել, բայց և այս չափի անլուրջ իշխանությունը երբևիցե չի եղել, երբ  փողոցային բամբասանքը դառնում է պետական քաղաքանության կարևորագույն գործոն:

Հասկանալի է, որ այս ամենը ոչ մի կապ չունի  նոր որակի Հայաստան կառուցման հետ: Սա նույնիսկ Փաշինյանի թիմակիցներն են սկսել հասկանալ: Ահա թե ինչու Փաշինյանը սկսել է արդեն չվստահել նույնիսկ իր թիմակիցներին և այդ իսկ պատճառով որոշել է փոխել սահմանադրությունը, որպեսզի այլևս ոչ մեկից կախված չլինի և կարողանա իրականացնել իր բոլոր տեսակի քմահաճույքները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan