Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը
Դիտել նաև
Հայաստանի համար Ռուսաստանի նման թշնամի ունենալը իքնասպանություն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Առողջական խնդիրներ, ինքնասպանություն, ավտովթար, սպանություն․ ինչի՞ց են զոհվել 83 զինվորները
Ինքնասպան եղած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում. Hayastan.news
Արսեն Լևոնյանը՝ ինքնասպանություն գործելու լուրերի մասին
Նոր Նորքում տղամարդը վերջ է տվել կյանքին
Երևանում քաղաքացիների ուշադրությունն ու անտարբեր չլինելը երիտասարդ աղջկա կյանք են փրկել։
Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմն անցած մոտ 30-ամյա աղջիկը փորձել է նետվել Հրազդանի կիրճը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի ունեցել առավոտ շուտ` լույսը դեռ չբացված։
Բարեբախտաբար, անցորդները նկատել են կամրջի ճաղավանդակներից այն կողմ անցած աղջկան ու արագ մոտեցել։ Քաղաքացիները նրա հետ զրուցելու ընթացքում, հարմար պահն օգտագործելով, բռնել են ու անցկացրել անվտանգ տարածք։
Հայտնի չէ, թե ինչը կամ ով է դրդել աղջկան այդ ծայրահեղ քայլին։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա Երևանի բնակիչ չէ։