Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք. առերեսման գործողություն նույնպես տեղի չի ունեցել. պաշտպան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ վերացնելու Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց՝ Արա Բաբլոյանի գործով լրացուցիչ քննությունը դեռևս չի ավարտվել ու նման պայմաններում Արա Բաբլոյանի նկատմամբ այլևս չի կարող կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Եթե նախաքննական մարմինը, այնուհետև դատախազությունը, ըստ էության, մեղադրական եզրակացության հաստատման չեն հանգում, հետևաբար դա իրենից ենթադրում է առնվազն մեղադրանքի հիմնավորվածության խնդիր։ Մեղադրանքն էլ կառուցված է 300-րդ և 314-րդ հոդվածների վրա։ Այսինքն` հոդվածներից մեկն առնվազն համաներման ենթակա հոդված է։ Համաներման օրենքի տիրույթում դիտարկելու դեպքում՝ դրանով պատիժ, որպես այդպիսին, որևէ անձի նկատմամբ չի կարող կիրառվել, հետևաբար ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը»,-նշեց Արամ Վարդևանյանը։ Վերջինս նկատեց՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ-ից մեկնելու հնարավորություն չունենալը, իր գործունեությունն իրականացնելու նպատակով, հնարավոր է նաև վնաս պատճառի ընդհանուր առողջապահության ոլորտին։

Հարցին՝ արդյոք այժմ անհրաժեշտություն կա, որպեսզի Արա Բաբոլայնն արտերկիր մեկնի, փաստաբանն արձագանքեց. «Անհրաժեշտության հարցը դնենք մի կողմ։ Սա ավելի ընդհանուր ենք դիտարկում։ Փաստ ունենք` իրավունքի սահմանափակման հետ, որն էլի ինտենսիվ միջոց է։ Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կրկին խափանման միջոց է, հարկադրանքի միջոց է, որով անձը զրկվում է իր ազատ տեղաշարժման իրավունքից, որի անհրաժեշտությունն առհասարակ նկատելի չէ։ Պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը վերաբերում է այնպիսի գործողության, որը կապված էր պատգամավորի լիազորությունների դադարեցման հետ, ինչը որևէ կերպ առնչություն չուներ 300-րդ հոդվածի այն մասի հետ, որով Արա Բաբլոյանին այնուհետև մեղադրանք առաջադրվեց»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Բոլորի համար հասկանալի դարձավ, որ իրավունքի ուժով պատգամավորի լիազորությունների դադարեցումն արձանագրելը բնականոն երևույթ է, իրավաչափ և օրինական, բայց խափանման միջոցն այդ պահից սկսած դեռ կա»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Վերջինս նաև հայտնեց՝ Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք։ Հակառակ պարագայում տեղի կունենար կոնֆրոնտացիայի իրավունքի իրացում. «Այլ կերպ ասած առերեսման քննչական գործողություն տեղի կունենար։ Դա չի եղել, գրավոր ոչ մի ցուցմունք չկա»,-նշեց փաստաբանը։ Մինչդեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ Արսեն Բաբայանը և Արա Բաբլոյանը ճիշտ չեն ասում այն մասին, որ իրենց դեմ ցուցմունք տվող չկա։

Դեռ ավելին, Արամ Վարդևանյանի համոզմամբ քրեական գործում կան Արա Բաբլոյանի անմեղությունն ամբողջությամբ հաստատող մի շարք ապացույցներ։ Պաշտպանը շարունակում է պնդել՝ այն գործողությունները, որոնք կատարել է Արա Բաբլոյանը, իրավաչափ են, օրինաչափ, համապատասխանում են Սահմանադրության և օրենսդրության պահանջներին։

Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով դատախազությունը մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և դեկտեմբերի 24-ին գործը վերադարձրել էր նախաքննության փուլ։ Դատախազը համամիտ չի եղել Արա Բաբլոյանի գործողություններին ՀՔԾ քննիչի տված իրավական գնահատականի հետ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էինք, որ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։

Քրեական գործով մեղադրվում է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan