Իրաքում գտնվող ամերիկյան բազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 80 մարդ
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան բազայի հրթիռակոծման հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է ութսուն մարդ։
Հիշեցնենք՝ լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: