Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Սասուն Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Պրն. Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ։ Այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Զրուցակիցը նաև միտումնաբար չի ներկայացնում 300.1-րդ հոդվածի ընդունման պատմական դրդապատճառները, որոնք էական նշանակություն ունեն այդ հոդվածի մեկնաբանության և կիրառելիության վրա։

Այսպիսով, պրն. Խաչատրյանը չի անդրադառնում այն հարցին, թե արդյոք 300.1-րդ հոդվածը բավարարում է ՄԻԵԴ-ի նախադեպերով ձևավորված իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, որոնք ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտներ են։ Հարկ է նշել, որ որոշակիությունը իրավունքի գերակայության հիմնարար հենասույներից մեկն է։ Ավելին, զրուցակիցը նաև չի անդրադառնում «օրենքի որակի» գործոնների բացակայությանը։ Այդ գործոնները նույնպես հստակ ամրագրված են ՄԻԵԴ-ի պրակտիկայում և կոչված են ապահովելու կամայականություններից պաշտպանության երաշխիքները, որոնք ակնհայտորեն չեն տրամադրվում թե՛ քննչական և թե՛ դատախազական մարմինների կողմից, ինչպես նաև դատարանների կողմից։

Այսպիսով, 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իրավական որոշակիության պահանջներին և չի ապահովում այդ նորմի կանխատեսելիու­թյանը ներկայացվող պահանջները: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ներքին օրենսդրությամբ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի իր կիրառման մեջ, այնպես, որ այն համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին` չափանիշ, որը պահանջում է, որ բոլոր օրենքները բավականաչափ հստակ լինել, որպեսզի անձը կարողանա կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել իր կողմից կատարված գործողությունները։

Կարևոր է նար ընդգծել, որ 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում նաև Եվրամիության արդարադատության դատարանի նախադեպային իրավունքով սահմանված իրավական որաշակիության սկզբունքին` որը պահանջում է իրավական նորմի (1) կայունություն (օրինական ակնկալիքներ սպասելիքներ) և (2) պարզություն (օրենքի մատչելիություն և կանխատեսելիություն):

Պետք է նաև նշել, որ և՛ օրենսդիրը, և՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը դիտարկել են որակապես նոր՝ ինքնուրույն հանցակազմ, այլ ոչ թե նախկինում առկա հանցակազմի խմբագրում կամ տեխնիկական բնույթի փոփոխություն: Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին, ուղղակիորեն նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»: Միաժամանակ, ԱԺ-ի կողմից 300.1-րդ հոդվածը բարձր մակարդակի հստակության աստիճանով օժտված չլինելու փաստը նույնպես արձանագրվել է, ինչը, ՄԻԵԴ-ի նախադեպի լույսի ներքո, ևս կարևոր հանգամանք է:

Ավելին, ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ 300.1-րդ հոդվածը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին կիրառելի չէ։ Այսպիսով, 2008 թվականին հարուցվել էին մի շարք գործեր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով։ Այնուհետև 2009 թվականի մարտի 31-ին դատախազների կողմից որոշում էր կայացվել քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու մասին։ Որպես քրեական հետապնդումից հրաժարվելու պատճառաբանություն նշվել էր, որ 2009 թվականի մարտի 18-ին ըն­դունված քրեական օրենսգրքում փոփոխու­թյուններով և լրացումներով, ըստ էության, սահ­մանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։ Դատախազների այդ որոշումը նաև ասում է, որ նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հան­ցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի՝ ամբաստանյալների՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելքը հանդիսանում է իրավուն­քի գերակայության սկզբունքի առանցքային բաղադրիչներից մեկը, և քրեական օրենս­գրքի նորմերի կանխատեսելիությունն ու Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դրա համապա­տասխանությունը որոշվում է նաև իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունների շրջանակներում:

ՄԻԵԴ-ի պրակտիկայում, Կոնվեցիայի 7-րդ հոդվածի դեպքում կիրառված օրենքի որակը ուսումնասիրելիս կիրառողը. «պարտավոր է, մասնավորապես, համոզվել, թե արդյո՞ք օրենքի տեքստը, դա մեկնաբանող դատական նախադեպերի ընդհանուր համատեքստում բավարարում է մատչելիության և կանխատեսելիության պահանջներին: Այս դեպքում դատարանը պետք է ուշադրություն դարձնի ներպետական օրենսդրությունը, որպես ամբողջություն և այն, թե ինչպե՞ս է այն կիրառվել խնդրո առարկա ժամանակահատվածում» (Kafkaris v. Cyprus):

Ավելին, ՄԻԵԴ-ն, անդրադառնալով մեկ այլ գործով, մասնավորապես՝ Էստոնիայի դատախազության որոշակիորեն նման գործողություններին, երբ դիրքորոշման կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել, արձանագրել էր, որ. «… այն արմատական փոփոխությունը, որ տեղի է ունեցել կիրառելի նորմի մեկնաբանման ժամանակ, տվյալ իրավիճակում նույնպես ակնառու է դարձնում այդ նորմի անբավարար հստակությունը և կանխատեսելիությունը» (Liivik v. Estonia): Հենց այդ գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում:

Սարգիս Գրիգորյան

GPartners իրավաբանական ընկերություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan