ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ ԽՍՀՄ-ում ծնվածները
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռուսաստանում հնարավոր է ընդունվի նոր օրինագիծ, որով կդյուրացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը:
Նրա խոսքերով, Կոնստանտին Զատուլինի և Նատալյա Պոկլոնսկայաի կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորություն ոչ միայն արյունակցական սկզբունքի հիման վրա, այլև հայրենակցական կապերի. այսինքն՝ ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ-ում։ «Ազգությունների հարցերով» մշտական հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել օրինագծին:
«Հիմնական չափանիշը պետք է լինի ռուսաց լեզվի իմացությունը: Ինչպես նաև հիմնարար պատճառ կարող է լինել կապը՝ ԽՍՀՄ-ի և Ռուսական Կայսրության հետ», - ասաց «ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ Պետդումայի «Ազգությունների հարցերով մշտական հանձնաժողովի» փոխնախագահ Ռուսլան Բալյբեկը:
Zham.am