Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դիտել նաև
30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ տրանսպորտի նոր սակագները
Մարտի 8-ին աղջիկներից ու կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու
Կիևյան փողոցը փակ կլինի. Դեռ պատրաստվում են Ամանորին
Բեռնատարների մուտքը Երևան կսահմանափակվի. կթեթևացնի՞ նման որոշումը երթևեկությունը
Գայի պողոտայում հասարակական տրանսպորտի գոտում երթևեկության կանոնների խախտումները արձանագրվելու են տեսանկարահանող սարքերի միջոցով
Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի եւ Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, եւ այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: