Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից
Դիտել նաև
«Մայր Հայաստան» խմբակցության հանրային քննարկումը՝ տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ (ուղիղ)
Ինչու՞ է ուզում Փաշինյանի թիմը Երևանում Թբիլիսիից միջինը երեք անգամ ավելի թանկ ուղեվարձ սահմանել
Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան
Պետրոս Ղազարյանը, Թաթուլ Հակոբյանը և Տիգրան Հակոբյանը քննարկում են 2023-ը
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը։
«Փաստորեն «բռնվել» եմ, հա՞,- կատակեց նա՝ հավելելով,- Այո, իմ անդամակցությունը Հանրային խորհրդին դադարեցրել եմ, այնտեղ ինձ մի տեսակ չեմ գտնում, կան խելացի շատ մարդիկ, կարծում եմ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն։ Ես մի տեսակ չսովորող ուսանողի եմ նման, ով ապրիլից Հանրային խորհուրդ չի գնացել։ Շատ եմ հարգում Վազգեն Մանուկյանին ու նրա դուրս գալուց հետո որոշեցի, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես նույնպես դուրս գամ»։
Նա նաև հավելեց, որ ժամանակը քիչ է, քանի որ այլ գործեր է կատարում, ուստի Հանրային խորհրդից դուրս գալը ճիշտ է համարում։