Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել

Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքենան կայանել եմ իրենց ոչ հարմար վայրում։ Այս մասին ասաց Auroranews զանգահարած քաղաքացին, որի անունն այս պահին չենք հրապարակում։

Քաղաքացին նշեց, որ ինքը «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է, պատվեր իրականացնելու համար գնացել է «Ռոսիա Մոլ»-ին հարող տարածք։

«Սկզբում կայանել էի կանգառում, քանի որ պատվիրատուն այդ հասցեն էր նշել: «Ռոսիա Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները մոտեցան, ասացին, որ չթույլատրված հատվածում եմ կանգնել: Մեքենան մի փոքր առաջ տարա և կայանեցի տաքսիների համար նախատեսված հատվածում։ Նորից մոտեցան ու թե՝ «նոր չասացինք, որ սխալ տեղում ես կայանել»։ Ես էլ նշեցի, որ տեղն արդեն փոխել եմ, և այս հատվածում տաքսիների կայանումը թույլատրվում է։ Նրանցից մեկն ասաց, որ սա Խաչատուր Սուքիասյանի տարածքն է, մյուսն էլ ասաց, որ նրա անունը չտա, ու իրենք այս հարցը կկարգավորեն։ Այդ պահին ինձ հրեցին և սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Արդեն փոխադարձ հայհոյանքներից հետո ինձ գցել են մայթին, ոտքերով և ձեռքերով անկանոն հարվածներ հասցրել։ Հետո տարել են «Մոլ»-ի ետևի հատվածին հարող տարածք, որտեղ ավելի մութ էր, և շարունակել են ծեծել։ Մի կերպ հաջողացրի ու փախա մեքենայիս մոտ, եկան, հարվածեցին մեքենային, պետհամարանիշը պոկեցին։ Անընդհատ գոռում էին. «Սա մուսռ (мусор) ա, մեզ բռնել ա տալու»,- պատմեց քաղաքացին՝ վստահեցնելով, որ ոստիկանությունը ցանկության դեպքում կարող է տարածքի տեսախցիկները վերցնել ու տեսնել կատարվածը։

Արդեն մեքենայի մեջ, դռները փակ վիճակում քաղաքացին ահազանգել է ոստիկանություն․ «Զանգահարեցի, պատմեցի կատարվածի մասին, ասացին, որ 10 րոպեից կարգախումբ կգա։ Ժամանակ անցավ, զանգահարեցին ու խնդրեցին, որ ես մոտենամ ոստիկանություն, քանի որ ծանրաբեռնված են աշխատում և այս պահին մոտենալ չեն կարող։ Մոտեցա ոստիկանության Էրեբունու բաժին։ 2 ժամ անց քննիչը եկավ և արձանագրություն կազմեց, որից հետո ինձ վատ եմ զգացել ու ոստիկանությունից արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկն ասաց, որ մարմնիս տարբեր մասերում բազմաթիվ սալջարդեր ունեմ, քիթս է կոտրված»,- ասաց քաղաքացին՝ ընդգծելով, որ արդարությունից բացի իրեն ոչինչ պետք չէ։

Նշենք, որ քաղաքացին նախկին զինվորական է, ունի մայորի կոչում։ «Հիմա ի՞նչ անեմ, այս անարդարությունը վերացնելու համար գնամ ես էլ իրենց վրա հարձակվեմ։ Նախկին զինվորական եմ, ֆիզիկապես ուժեղ մարդ, կարող եմ դա էլ անել, բայց երեխաներիս ո՞վ է պահելու։ Արդեն քանի ժամ է անցել, բայց ոստիկանությունից նույնիսկ դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել»,- ասաց նա։

Auroranews-ը կապ հաստատեց գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, վերջինս հերքեց լուրը․ «Խոսեցի անվտանգության բաժնի աշխատակիցների հետ: Նշում են, որ երեկ իրենց մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել»։

Մանրամասները՝ Auroranews.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan