Հերոսների և բարձր արժեքների վերաբերյալ մեր և ձեր պատկերացումներն ամբողջությամբ տարբերվում են, հարգելի՛ իշխանություն
Ներկայիս կառավարությունը չի թողնում , որ գեթ մեկ օր առանց թեմայի մնանք ։ Դեռ չէին հանդարտվել ամանորա֊նիսսանային թեմաները , երբ հասունացավ մեկ այլ լուրջ խնդիր ՝ ՀՖՖ նորընտիր նախագահի և Հենրիխ Մխիթարյանին հավաքական չկանչելու վերաբերյալ խոսակցությունների տեսքով ։
Կարծում եմ ՝ այլևս անիմաստ է որևէ հույս կապել անսկզբունքային և երկակի ստանդարտներով իշխանության հետ ։
1 ամիս առաջ տրանսգենդեր մարզիկին վարչապետն իր անձնական պաշտպանության տակ էր առնում, քանզի այդ մարզիկն իսկական հերոս է իրենց համար . ՀՀ֊ի պատիվն է բարձր պահել միջազգային հարթակներում , և նրա վրա կարելի է պետական բյուջեից 20 մլն ծախսել ու ֆիլմ նկարել։ Իսկ այն մարզիկն, ում շնորհիվ ֆուտբոլասերները սկսեցին հետաքրքրվել Հայաստանով , ով բազմաթիվ անգամներ բարձր է պահել մեր պատիվը , ում ճանաչում և շատ սիրում են միլիոնավոր մարդիկ , ով հանդիսանում է Unicef դեսպան և տարբերվում է իր մարդկային բարձր արժեքներով , ոչ միայն հերոս չէ, այլև կարելի է մտածել նրան հավաքական չհրավիրելու մասին ։
Հերոսների և բարձր արժեքների վերաբերյալ մեր և ձեր պատկերացումներն ամբողջությամբ տարբերվում են, հարգելի՛ իշխանություն ։
Խորհուրդ կտամ վերանայել իրական հերոսների վերաբերյալ ձեր պատկերացումներն ու #ով_տրանս_չի_մեր_հետ_չի սկզբունքով այլևս չաշխատել ։
Ամենայն հավանականությամբ ձեր ստանդարտներին ու արժեքներին համապատասխան ֆուտբոլիստ եք փնտրում ՝ մեր հավաքականի աստղին փոխարինելու համար ։
Տիգրան Մալխասյանի ֆեյսբուքյան էջից