Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից. Տեսանյութ
Դիտել նաև
Ո՞ւր են կորել Մակրոնն ու Միշելը (չհաշված՝ Շոլցը)
Արցախի հանձնումը խրախուսելով՝ Մակրոնը «ճանապարհ էր հարթում ՀՀ-ի բարգավաճման» համար, թե պատժում էր մեզ (տեսանյութ)
Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»
Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)
Մակրոնը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով երեկ դարձել է 42 տարեկան, երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին հրաժարվել է ապագա նախագահական թոշակից։ Նա պետք է նախագահկան թոշակ ստանա իր մանդատի ավարտից հետո՝ 2022 թվականից։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։
Օրենսդրական փոփոխություններով շատ ֆրանսիացիներ կարող են զրկվել որոշակի արտոնություններից և թոշակի անցման հատուկ ռեժիմներից։
«Ապրում ենք դարաշրջանում, երբ ընտրված անձինք պետք է օրինակ ծառայեն»,- հաղորդագրությունից մեջբերում է Le Parisien-ը։
Նախագահական թոշակի չափը կազմում է ամսական 6220 եվրո։
Zham.am