Մամեդյարովի սկանդալային հարցազրույցը և պաշտոնական Երևանի խոսուն լռությունը. Տեսանյութ
Դեկտեմբերի 11-ին CBC Ադրբեջան հեռուստաալիքում լույս է տեսել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի ծավալուն՝ 49-րոպեանոց հարցազրույցը, որում Մամեդյարովը մի շարք կարևոր հարցեր ու մեղադրանքներ է հնչեցրել, սակայն Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հարկ չհամարեց անդրադառնալ այդ մեղադրանքներին և հնչեցրած մտքերին, կամ սահմանափակվեց կարճ՝ ոչինչ չասող արտահայտություններով:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչու Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հանդես է գալիս ծավալուն հարցազրույցով, որի ժամանակ բավականին հետաքրքիր մանրամասներ է հայտնում Արցախի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպումից, իսկ հայկական կողմը՝ սեփական հասարակության հետ բաց խոսելու փոխարեն, սորոսական Դանիել Իոաննիսյանի նախաձեռնությամբ փակ հանդիպում է անցկացնում, որի ժամանակ հնչեցրած մտքերն ու մանրամասներն այնպես էլ մնում են փակ դռների ետևում:
Մանրամասները՝ Քաղաքացիական հարթակի տեսանյութում: