Լենինը եղել է ոչ թե պետական գործիչ, այլ հեղափոխական. Պուտին
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լենինը եղել է ոչ թե պետական գործիչ, այլ, ավելի շուտ, հեղափոխական, նրա առաջարկած պետության մոդելը ստեղծել է «ցավոտ կետեր», որոնք գոյություն ունեն նաեւ հիմա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է մեր պատմության մեջ Լենինի անձին... նա, ավելի շուտ, եղել է ոչ թե պետական գործիչ, այլ հեղափոխական»,- ասել է Պուտինը հինգշաբթի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ նախագահի խոսքով՝ մինչեւ 1917 թվականի հեղափոխությունը Ռուսաստանը «խիստ կենտրոնացված, միացյալ պետություն» էր, իսկ Լենինը, փաստորեն, առաջարկեց կոնֆեդերացիա, որում էթնոսները կապված էին կոնկրետ տարածքներով, որոնք ստացել էին Խորհրդային Միության կազմից դուրս գալու իրավունք: Սա ստեղծել է «ցավոտ կետեր», որոնք մինչ օրս գոյություն ունեն, նշել է Պուտինը: