Գորդոն Դաֆ․ «Իսրայելը Ադրբեջանում ռազմական ինքնաթիռներ է տեղակայել»
Դիտել նաև
Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
Ադրբեջանում ահաբեկչություն է կանխվել
Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում
Որ գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը
Ամերիկացի անվտանգության մասնագետ Գորդոն Դաֆը հայտարարել է, որ Իսրայելը Իրանին սպառնալու նպատակով մի քանի ռազմական ինքնաթիռ է տեղակայել Ադրբեջանում։
Մասնագետի խոսքով՝ Իսրայելն Ադրբեջանի հետ որոշակի պայմանագրեր ունի, և ինքնաթիռների տեղակայումը կատարվել է այդ պայմանագրերի շրջանակներում։ Բացի այդ՝ Թել Ավիվը, ըստ Դաֆի, միլիոնավոր դոլարների արժողությամբ առևտրային պայմանագրեր է կնքել Թուրքիայի հետ, ինչի շնորհիվ կարողացել է ապահովել իր ռազմական ինքնաթիռների տեղափոխումն Ադրբեջան։
Նշված պայմանագրերի համաձայն՝ Իսրայելն առնվազն 5 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Ադրբեջան և ըստ Դաֆի՝ այդտեղից պատրաստվում է դեմ դուրս գալ Իրանի զինված ուժերին։
Աղբյուր՝ Ermenihaber.am