Վթար Շիրակի փողոցում. կան տուժածներ
Դիտել նաև
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Ավինյանի քաղաքապետարանի վատ աշխատանքի հետևանքը. շղթայական վթար, 3 վիրավոր, 10 մեքենա
Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Վազգեն Ս., ծնված 1995 թ.) և «Rang Rover» (վարորդ՝ Գարիկ Շ.) մակնիշների ավտոմեքենաները:
Վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Վազգեն Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գարիկ Շ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: