«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Մնացականյանի հետագա լռությունը կվկայի Մամեդյարովի խոսքերի ճշմարտացիության մասին. «Գոլոս Արմենիի»

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվում ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Հայաստանի ղեկավարությունը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարության, որի համապատասխան՝ իշխանությանը մոտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ հայտարարություններ, որոնք վերաբերում են պետության համար բավական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։ «Խոսքը, մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, նախկինում ՀՀՇ անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր եւ համոզված զինակից Հովհաննես Իգիթյանի հայտարարության մասին է։ Մեկ շաբաթ առաջ շատ կցկտուր հարցազրույցի ընթացքում նախկինում քանիցս մեղանչած սույն քաղաքական գործիչն ասել էր. «Ադրբեջանի նախագահի գործն է՝ ում հետ գնալ բանակցությունների»։ Եվ ավելացրել էր. «Վարչապետն ասաց, որ խնդիր չի տեսնում, որ Ալիեւի հետ բանակցությունների գան նրանք, ովքեր իրենց ԼՂ ադրբեջանական համայնք են համարում»։ Թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը նման բան ասել՝ Իգիթյանը չճշտեց։ Դա չճշտեց նաեւ Փաշինյանի մամուլի քարտուղարը, որը չհերքեց ասվածը՝ բոլոր հիմքերը տալով ենթադրելու, որ կամ այդ խոսքերն ասվել են նեղ շրջանակում՝ արտահոսքի նպատակով, կամ Իգիթյանին հանձնարարել են անմաքուր առաքելությունը՝ փոխանցել հայկական կողմերի համար չափազանց վտանգավոր ուղերձը։ «Հրետակոծությունն» այդ ընթացքում շարունակեցին Բաքվից։ Մամեդյարովի բաց հարցազրույցը, որի մի շարք հայտարարությունները պահանջում էին Երեւանի հստակ ու մակարդակով  համարժեք պատասխանը, էլ ավելի մեծ համառությամբ ընդգծեց այն բանի անհրաժեշտությունը, ինչը փորձագիտական հանրույթը եւ հասարակության ակտիվ մասը պահանջում էին երկրի ղեկավարությունից. հնչեցնել մանրամասներ, թե ինչ են գրեթե 4 ժամ խոսել արտաքին գործերի նախարարները Բրատիսլավայում։  ԱԳՆ մամուլի քարտուղարի ճեպազրույցը, որի ընթացքում Աննա Նաղդալյանը բավական թույլ եւ ոչ մեկին չհամոզած պատասխաններ տվեց, էլ ավելի սրեց իրավիճակը։ Ժխտելով ներկա փուլում որեւէ փաստաթղթի քննարկումը՝ նախարարությունը շարունակում է պահպանել խոր լռություն այն բանի շուրջ, թե ինչի մասին են խոսում նախարարները։ Այս պայմաններում այն, ինչ գրել է Ֆեյսբուքի իր էջում Դանիել Իոաննիսյանը, կարելի է անվանել ոչ այլ կերպ, քան սադրիչ տեղեկություն՝ ուղղված իրավիճակի էլ ավելի սրմանը։ Վաղուց արդեն անախորժ դարձած հասարակական գործիչը, որի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը, ինչպես հայտնի է, մի քանի տարի գործում է բացառապես օտարերկրյա դոնորների միջոցներով, կազմակերպում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններին, համաձայն տեղեկության, ներկայացվել են մանրամասներ բանակցային գործընթացի մասին։ Միեւնույն ժամանակ, ասես Իոաննիսյանը շարունակում է ձեռք առնել, հանդիպման ձեւաչափը փակ էր, եւ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Ավելացնենք. հրապարակման, դատելով ըստ ամենայնի, ենթակա չեն նաեւ լրագրողների անունները, որոնք հրավիրվել էին հանդիպմանը, ինչը փորձագետներին առիթ է տվել տրամաբանորեն ենթադրելու, որ դրանք բացառապես իշխանամետ եւ իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են եղել։ Արձանագրենք եւս մեկ փաստ. նախարար Մնացականյանը ոչ մի հրապարակային պարզաբանում չի տալիս Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի սադրիչ եւ հասարակությանը վրդոված հարցազրույցից հետո։ Փոխարենը պատրաստակամությամբ գնում է ինչ-որ հայտնի լրագրողների հետ հանդիպման, որը կազմակերպվել է օտարերկրյա գրանտակեր ՀԿ-ի կողմից, մեկի հրավերով, որը բավական կասկածելի համբավ ունի հայ հասարակության զգալի մասի շրջանում։ Դժվար է ավելի անհեթեթ եւ միաժամանակ սադրիչ բան պատկերացնել։ Այդ թվում եւ այն պատճառով, որ չարժե կասկածել այն բանում, որ հանդիպումը կազմակերպվել էր Իոաննիսյանի կողմից, առնվազն, իշխանությունների գիտությամբ։ Իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է եւ վտանգավոր։ Հայկական իշխանությունների փաստացի հրաժարումը՝ համապատասխան մակարդակով հերքելու Բաքվի հայտարարությունները եւ ներկայացնելու սեփական դիրքորոշումը Մամեդյարովի հնչեցրած հարցերի վերաբերյալ, մինչեւ պայթյունավտանգ սահման սրում է հանրային կրքերը եւ դիսկուրսը։ Հետագա լռությունն այսպիսի պայմաններում կարող է նշանակել միայն մի բան. այն ամենը, ինչ ասաց Ադրբեջանի արտգործնախարարը, համապատասխանում է իրականությանը։ Եվ եթե հայկական իշխանությունները փորձում են հասնել այն բանին, որ հասարակությունը գիտակցի հենց այս դառը ճշմարտությունն ու, միեւնույն ժամանակ, կարմիր գծերն անցնում են այնպիսի օպերետային կերպարի օգնությամբ, ինչպիսին Դանիել Իոաննիսյանն է, ապա նրանց կարելի է միայն ցավակցել»,- նշում է պարբերականը։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի»-ում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan