«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Արա Գալոյան. Զբոսաշրջությունը՝ որպես խոստում և սպասելիք

Մեր համարյա բոլոր իշխանություններին միջազգային զբոսաշրջությունը թվացել է մանանա կամ նման մի բան։ 90-ականների վերջին մեր կառավարիչները երազում էին 150 հազար զբոսաշրջիկի այցի մասին։ Հետո երազվող թվերն ավելի «ահագնացան»։ 2013թ․ մեր երկիր այցելեց արդեն մոտ 930 հազար զբոսաշրջիկ։ Աճի տեմպը նախորդ տարվա համեմատ 9․7 տոկոս էր։ Պարզ էր, որ պաշտոնական վիճակագրությունը հենց հաջորդ տարի արձանագրելու էր 1 մլն-ն գերազանցող ցուցանիշ։

Այդ տարիներին շատ փորձագետներ նշում էին, որ արտասահմանյան զբոսաշրջության անվան տակ հաշվառվում են այն հայրենակիցները, ովքեր հանդիսանալով ՀՀ քաղաքացի՝ իրենց այլ երկրի քաղաքացու անձնագրով են այցելում մեր երկիր։ Թե՛ իշխանությունների, թե՛ պաշտոնյա վիճակագիրների պատասխանը նույնն էր՝ «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով»։ Ահա այս պատասխանի հանգույն՝ 2014թ․ արձանագրվեց միջազգային մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկի այց։ Նախորդ տարվա համեմատ աճի տեմպը ևս բարձր էր՝ 11․3 տոկոս։

Հաջորդ տարի տարօրինակ բան կատարվեց։ Այսօր էլ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում հնարավոր չէ ճշտել, թե պաշտոնապես որքան զբոսաշրջիկ է այցելել այդ թվականին մեր երկիր։ 2015-ի առաջին եռամսյակի պաշտոնական թիվը 0․2 տոկոսով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Երկրորդ եռամսյակում պաշտոնապես 1․8 տոկոսանոց աճ արձանագրվեց։ Վերջին պաշտոնական թիվը 4 տոկոսի նվազում էր «գուժում»։ Իսկ տարեկան ամփոփ տվյալ չկա։ Բայց 2016 թ․ պաշտոնական տվյալներում նշվում էր, որ այդ տարին 2015-ի համեմատ մոտ 5․7 տոկոս աճ էր արձանագրել։ Բարդ չէ հաշվարկել, որ այդ տարվա ցուցանիշը մոտավորապես 1 մլն 200 հազարի սահմաններում է՝ 2016-ի մոտ 1 մլն 260 հազարի դիմաց։ Այսինքն, պաշտոնական վիճակագրությունն առ այսօր փորձում է թաքցնել, որ 2015-ին միջազգային զբոսաշրջության նվազում է եղել։ Փոխարենը հենց հաջորդ տարին պատմական ամենաբարձր աճի տեմպ արձանագրեց՝ 18․7 տոկոս։ Հրապարակվեց, որ այդ տարի մեր երկիր է ժամանել մոտ 1․5 մլն զբոսաշրջիկ։

2018-ին նոր իշխանությունները ևս առանձնահատուկ հույսեր կապեցին ոլորտի հետ։ Բոլորին թվում էր, թե միջազգային զբոսաշրջիկները հերթ են կանգնելու հայոց բիբլիական հայրենիք այցելելու համար։ Իսկ դա, բնականաբար, ֆինանսական միջոցների ներգրավման նոր ու կարևոր աղբյուր էր դարձնելու ոլորտը։ Կարելի է ենթադրել, որ նույն սպասումն ունեին նաև վիճակագիրները։ Նրանք ոլորտը սկսեցին ավելի մանրամասն հաշվառել։ Վրաց վիճակագրությունն, օրինակ, հաշվառում է, թե կոնկրետ որ երկրից որքան զբոսաշրջիկ է ժամանում։ Որքան և ինչ նպատակով են զբոսաշրջիկները գումար ծախսում։ Նույնիսկ հաշվարկում և հրապարակում են, թե որ երկրներից ժամանած զբոսաշրջիկներն են ավելի «առատաձեռն»։ Մերոնք առայժմ բավարարվում են ճշտելով, թե զբոսաշրջիկներից քանիսն են օգտվում հյուրանոցային կացարաններից, քանիսն են տուրիստական գործակալությունների միջոցով ժամանում Հայաստան։ Մինչդեռ ի սկզբանե հայտնի էր, որ զբոսաշրջիկների մեծ մասը գերադասում է բնակվել հարազատների մոտ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով հյուրանոց-կացարաններից օգտվել է զբոսաշրջիկների 28․5 տոկոսը։ Հնարավոր է՝ սա բավարար ցուցանիշ է։ Բայց մյուս ցուցանիշի մասին դրական պնդում անելն անհնար է։ Մեր երկիր ժամանող միջազգային զբոսաշրջիկների միայն 0․5 տոկոսն է օգտվում տուրիստական գործակալությունների ծառայություններից։

Վերջում արձանագրենք՝ հարկավ 2018-ը քանակական առումով ավելի շատ զբոսաշրջիկ արձանագրեց՝ մոտ 1 մլն 652 հազար։ Բայց աճի տեմպը՝ 10․5 տոկոս, էականորեն զիջում էր 2017-ի ցուցանիշին։ Այս տարի հունվար-սեպտեմբերին այցելությունների քանակը մոտ 1 մլն 459 հազար է։ Դժվար չէ հաշվարկել, որ աճի տեմպը շարունակում է նվազել։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan