Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
4
Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը Պատերազմ Արցախում
Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ

Քըրք Քըրքորյանը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին

Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ինձ առանձնապես դուր չեկավ կամ այսպես ասեմ՝ չտպավորեց մեծանուն բարերար և Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի կիսանդրին, որի բացումը օրերս տեղի ունեցավ Սպիտակի հուշարձանների պուրակում, հանդիսավոր պայմաններում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Հարմար առիթի դեպքում երևի պետք է մի հատ մոտիկից տեսնել՝ լիարժեք ընկալման համար, բայց լուսանկարներից ստացած տպավորությունը այն չէր: Կներեք, բայց մի տեսակ ծաղրաքանդակի տպավորություն թողեց:

Լավ, դա, ասենք, ճաշակի կամ գեղագիտական ու անհատական ընկալման հարց է: Բայց մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ կա: Այն, որ Քըրք Քըրքորյանը որքան մեծահարուստ էր ու պատրաստակամորեն առատաձեռն՝ Հայաստանին իր օգնությունը ցուցաբերելիս, բազմապատիկ չափով համեստ մարդ էր: Չէր սիրում ավելորդ ուշադրություն իր անձի նկատմամբ, հատուկ պատվո արտահայտություններ: Հայտնի է նաև, որ նախկինում էլ, երբ Հայաստանի իշխանությունները ակնարկել էին մեծանուն բարերարի անունով փողոց կոչելու կամ դպրոց անվանելու, կիսանդրին կամ արձանը տեղադրելու մասին, Քըրք Քըրքորյանը շատ պարզ ու ընկալելի բացատրել էր, որ նման բան չանեն, որ ինքը դեմ է նման դրսևորումներին:

Մի դրվագ հիշեցի, որ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում է նկարագրված: Դե հայտնի է, որ Քըրք Քըրքորյանն առաջին անգամ նախնյաց հայրենիք այցելեց Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման մեկնարկին, ապա հաջորդող տարիներին «Լինսի» հիմնադրամի միջոցով ավելի քան 200 միլիոն դոլար հատկացրեց, որով Հայաստանում խոշորածավալ ու կարևոր ծրագրեր իրականացվեցին՝ հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհաշինություն, ճանապարհային թունելների, կամուրջների կառուցում և հիմնանորոգում, Երևանի տասնյակ փողոցների հիմնանորոգում, արվետի ու մշակույթի մի քանի տասնյակ օջախների հիմնանորոգում ու կահավորում, 3700 բնակարան աղետի գոտում, դպրոցների կառուցում...

Այնպես որ, Քըրք Քըրքորյանը, անկասկած, հայրենակիցների հարգանքի ու երախտագիտության ավելի նկատելի պատվո նշանների է արժանի, քան կիսանդրին է: Բայց մարդը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին:

Հա, ու բնութագրական է այդ վկայությունը նախագահ Քոչարյանի գրքում, որ 2005-ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով Քըրք Քըրքորյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվում, նա անսպասելի չեղարկում է իր այցը Հայաստան:

«Միայն հետո իմացա, որ նրան շփոթեցրել էր նախատեսված հանդիսավոր արարողությունը. Որևէ մեծարում չէր ցանկանում,-գրում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,- տիպված էի վստահեցնել նրան, որ պարզապես կշփվենք, կքննարկենք հետագա գործողությունները, ու ես պարգևն իրեն կհանձնեմ բանակցությունների սենյակում, առանց ցուցադրական շքեղության : Այդպես էլ արեցինք, երբ նա եկավ նույն տարվա մայիսին:
Ահա այդպիսի մարդ էր Քըրք Քըրքորյանը»:

Ու նաև այդ տեսակետից մի քիչ երկակի զգացողություն է թողնում օրերս Սպիտակում բացված Քըրք Քըրքորյանի կիսանդրին: Ոչ միայն որպես քանդակ, որպես վերաբերմունք:

Ստացվում է, որ հիմա՝ Քըրք Քըրքորյանի երկրային ուղին ավարտվելուց հետո, երևի մտածել են, որ էլ հարցնելու կարիք չկա, եկեք մարդու կիսանդրին տեղադրենք: Երկրի նոր իշխանավորները երևի ցանկացել են հարգանք ընդգծել:

Բայց մի՞թե ամենամեծ հարգանքը մարդու ցանկությունը, կամքը հաշվի առնելը չէ:
Լավ, գոնե կիսանդրին տպավորիչ լիներ...

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan