«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Արա Գալոյան. Շինարարությունն այս տարի

Տարվա ավարտին հետաքրքիր է դիտարկել, թե ինչ արդյունքներ են արձանագրվում տնտեսության տարբեր ճյուղերում։ Շինարարության ոլորտը մեր իշխանությունների հպարտության թեմա է։ Տարին իսկապես լավ էր սկսվել։ Անցած մեղմ ձմեռը նպաստավոր էր շինարարության համար։ Արդյունքում առաջին եռամսյակը բարձր արդյունք արձանագրեց։ 10․8 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Սակայն երկրորդ եռամսյակի տվյալներն անսպասելի ցածր էին՝ 1․4 տոկոս։ Ապա երրորդ եռամսյակը ավելի արդյունավետ դուրս եկավ։ Աճը նախորդ տարվա համեմատ 4․4 տոկոս էր։ Հոկտեմբեր ամիսը հաջող էր`աճ գրանցվեց։ Այս տարվա հունվար-հոկտեմբերի արդյունքը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 4․5 տոկոսով։

Մեր երկրում շինարարությունն իրականացվում է հինգ աղբյուրների ֆինանսավորմամբ։ Իրականացվում են են՝ պետբյուջեի, համայնքների, մարդասիրական օգնությունների, գործող կազմակերպությունների ու բնակչության միջոցների հաշվին։

Այն, որ շինարարության ծավալները համեստ են, «մեղքի» բաժին ունի պետբյուջեն։ Այս տարվա բյուջեի ֆինանսավորմամբ իրականացված շինարարությունը 5․8 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։

Պետբյուջեի շինարությունն իրականացվում է նաև միջազգային վարկերի հաշվին (նվազել է 11․5 տոկոսով)։ Նվազել են Համաշխարհային բանկի (34,8 տոկոսով), Եվրոպական ներդրումային բանկի (64․6 տոկոսով) և Ասիական զարգացման բանկի (28 տոկոսով) շինարարության համար տրամադրված վարկային միջոցները։ 2018-ին մարդասիրական օգնությամբ իրականացված շինարարությունը ընդհանուրի 1․8 տոկոսն էր։ Այս տարի՝ 0․9 տոկոսը։ Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա շինարարությունը նախորդ տարվանի 34․4 տոկոսն է կազմում։

Շինարարության ընդհանուր ծավալում ամենամեծ մասնաբաժինը կազմակերպությունների իրականացրած է։ Տեսակարար կշռով այս տարի լուրջ փոփոխություն չկա։ Անցած տարվա շինարարության 41․4 տոկոսն էր կատարվել կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Այս տարի՝ 43․0-ը։ Այս շարքում շարունակում է ցածր մնալ օտարերկրյա ներդրողների հաշվին իրականացվող շինարարությունը (խոսքն ընդամենը 12-14 մլն դրամի ծավալի մասին է)։ Համեմատության համար նշենք, որ բնակչության միջոցների հաշվին կատարված աշխատանքների ծավալը 2018-ին մոտ 76,4 մլն դրամ էր, իսկ այս տարի՝ մոտ 80․7 մլն դրամ։ Բնակչությանն այս տարի «բաժին է ընկել» շինարարության 27․2 տոկոսի ֆինանսավորումը։ Աճը բացատրվում է ֆինանսավորման մյուս աղբյուրների նվազմամբ (բյուջեի և մարդասիրական օգնությամբ իրականացվող շինարարության կրճատման հետևանքով), կամ աճի ցածր տեմպով (կազմակերպությունների հաշվին իրականացվող շինարարության հետևանքով)։

Նկատելի է նաև այն, որ շինարարություն հիմնականում կատարվում են տնտեսության ակտիվ ոլորտներում։ Օրինակ, էներգետիկ համակարգին բաժին է ընկնում շինարարության ծավալի 19․3 տոկոսը, տրանսպորտի ոլորտին՝ 14․7 տոկոսը, մշակող արդյունաբերությանը՝ 5․8 տոկոսը։

Վերջում նշենք այս տարվա հունվար-հոկտեմբերին իրականացված շինարարության արժեքը՝ իրականացվել է 296․3 մլն դրամի շինարարություն։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Գծապատկեր․ Շինարարության ծավալներն ըստ ֆինանսավորման աղբյուրների, հունվար հոկտեմբերին, %

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan