Փաշինյանի հույսը տուգանքներն ու ֆեյքերի բանակն են, նա զբաղված է մարդկանց գրպանելով. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի ներկայացրածը ոչ թե ռազմավարություն է, այլ երազանք. չկա հստակ ծրագիր, թե ինչպե՞ս է այն իրականացվելու. Արեն Ապիկյան. Տեսանյութ Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել
23
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 877 է Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. Ուղիղ Էրդողանը աջակցեց Ադրբեջանին ՄԱԿ-ի ամբիոնից. «Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտն է» Հայաստանն այսօր կանգնած է Թուրքիայի հետ պատերազմի վտանգի առաջ. Մենուա Հարությունյան. Տեսանյութ Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը Մենք կանգնած ենք մեծագույն վտանգի առաջ, այն է՝ պետականության կորուստը. Գևորգ Գևորգյան. Տեսանյութ Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու Օտարերկրյա գործակալներ փնտրելիս Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը. Տեսանյութ Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 877 է Այս պահի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնում ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունեմ. Խունդկարյան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. Ուղիղ Մահվան ելքով վրաերթ Էջմիածին-Շահումյան ճանապարհին Պարգևատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ. հիմա ես չեմ չեմ` դուք եք, ինչպես կբնութագրեք սա Սյուզան Մարգարյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել ուսանողական տարիներից. Լուսանկար Գնդեվազում հանքի դեմ պայքարող խմբակի անդամներից երեքը ռազբորկի են կանչում հանքում աշխատող տղերքին ու ձողերով, մահակներով ծեծում Էրդողանը աջակցեց Ադրբեջանին ՄԱԿ-ի ամբիոնից. «Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտն է» ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից. Տեսանյութ Հիմա ես չեմ` դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգևատրվող բժիշկների ցուցակը, ինչպես կբնութագրեք Գայանե Ասլամազյան. Հենց տրամադրություն չեմ ունենում նայում եմ Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին Նարեկ Սամսոնյանը իր կուսակցության մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի փոքր ուշ Հայաստանն այսօր կանգնած է Թուրքիայի հետ պատերազմի վտանգի առաջ. Մենուա Հարությունյան. Տեսանյութ Փաշինյանի հույսը տուգանքներն ու ֆեյքերի բանակն են, նա զբաղված է մարդկանց գրպանելով. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ «Նորք» ԻԿՀ-ի կոլեկտիվի պահանջն արդար է Իրանի նախագահը շնորհավորե՞լ է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը Նիկոլ Փաշինյանի ներկայացրածը ոչ թե ռազմավարություն է, այլ երազանք. չկա հստակ ծրագիր, թե ինչպե՞ս է այն իրականացվելու. Արեն Ապիկյան. Տեսանյութ Արմավիրում քաղաքացին սպառնացել է ցած նետվել աշտարակից․ ինքնասպանության փորձը կանխվել է Երբ մեծ աջակցությամբ ընտրվածներին սկսում են մեղադրել ակնկալիքները չարդարացնելու համար, համոզիչ արդյունքներով չամրապնդված լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ Մենք կանգնած ենք մեծագույն վտանգի առաջ, այն է՝ պետականության կորուստը. Գևորգ Գևորգյան. Տեսանյութ Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով 6 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում Երկրաշարժ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք Ի վերջո մե՞նք ենք սատարում Նախագահ Քոչարյանին, թե՞ նա մեզ Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց Տասնյակ տարիների համար խոստում տալը հեշտ է, պատասխան տալու կարիք չի լինի․ պոպուլիզմն այլևս չի աշխատում Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մի շարք մարզերում «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին Պարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր, այն եղել ու շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկը․ բաց նամակ՝ ՀՀ նախագահին և վարչապետին Իրանը առաջին անգամ ՀՀ անկախության տոնի առնչությամբ շնորհավորանք չի ուղարկել, զատո Թելավիվում դեսպանություն ունենք Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը Սև կատուն փորձել է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանց. ՔԿ ՏՀՏ ոլորտի 2020թ․ կառուցվածքը, որ նախորդ տարիների համեմատ համարյա չի փոփոխվել Մոսկվա-Երևան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Ջնջած օրի պատմություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լաս Վեգասի Փառքի ճեմուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը Արսեն Թորոսյանը և Չինաստանի դեսպանը խոսել են կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման մասին Քեզ մնում է ոտքի վրա, շատ արագ մոգոնես «Գյուլնազ տատի հեքիաթ-2050»-ն ու ինչքան կարաս երևակայես և երազես

Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։ Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի: Այս մասին գրում է «Փաստ» թերթը:

«Իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։

Ու պատճառ միշտ էլ կգտնվի՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։

Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,-ասել էր Փաշինյանը։

Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք, կարծես թե, իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան երբեմն մեզ թվում է առաջին հայացքից։

Ընդգծում է՝ Հայաստանն այսօր ինչ-որ անլուրջ վիճակներում է հայտնվել՝ գտնվելով աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների կիզակետում։

Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

Հեղափոխություն կոչվածը վերցված է որպես առանձին, աներկբա, երկնային, աստվածային արժեք, որը ելնելով Փաշինյանի հայտարարություններից, դիրքորոշումներից, գնալով խզում է իր կապը պետության հետ։

«Երկնքից կախված այդ արժեքը»՝ հեղափոխությունը, ու պետությունը ոչ միայն իրար հետ կապ ու գործ չունեն, այլ, կարծես թե, պետությունը, կառավարման համակարգը սկսել են խանգարել հեղափոխությանը։

Քննադատությունները, որոնք հնչում էին առաջ կամ էլ հեղափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում, որոշակիորեն ընկալելի էին մարդկանց համար։

Մարդիկ մտնում էին նոր կառավարիչների վիճակի մեջ, ասում էին՝ 20 տարվա քանդածը, չգիտես ինչու՝ ոչ 30 տարվա, հնարավոր չէ արագ վերականգնել։

Համբերատար, հույսով սպասում էին, բայց հենց առաջին օրվանից սկսվեց պատասխանատվությունից հրաժարվելու գործընթացը։

Ցանկացած բացասական զարգացման, անհաջողության դեպքում ներկաները շուռ են գալիս և մեղքը դնում նախկին իշխանությունների վրա։

Փաշինյանի խոսքում կա տեղեկատվության արտահոսք

Հիմա շատ օրինաչափ գործընթաց է սկսվել։

Եթե մի կողմ դնենք Փաշինյանի ելույթների զգացմունքային, թատերականացված, պետական գործչին անհարիր արտահայտությունները, որոնք շատ հաճախ անցնում են պատշաճության սահմանը, և նայենք նրա խոսքի բովանդակային կողմին, թե ինչ է ասում մարդը, այստեղ բավականին մեծ հետևողականություն եմ տեսնում։ Փաշինյանի խոսքում արտաքին քողի տակ կա տեղեկատվության արտահոսք։

Դեռ հեղափոխության օրերին նա իր հրապարակային խոսքում ասում էր՝ վենդետա չի լինելու։ Հոգեբանական լեզվում սա կոչվում է ժխտման երևույթ։

Երբ ինչ-որ բան ժխտում ենք, դրա հետևում պետք է փնտրել պլանավորված գործողություն կամ ներքին մղում այդ բանն անելու։

Հիմա տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է վենդետա հասկացողության շրջանակներում։

Վերջին ելույթներում Փաշինյանն անթաքույց հետևյալ արտահայտություններն է օգտագործում՝ կառավարման համակարգը խանգարում է հեղափոխությանը, այն ջարդելու եմ։ Մարդն անկեղծորեն ու պարզ ասում է, թե ինչ է ուզում անել։

Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը, և մի հպումով այդ համակարգի ներսում գործող մարդկանց անվանում է ծույլեր և անբաններ։

Հայաստանում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված

Այժմ պետությունը շարունակում է իր կյանքը, առանձնապես կտրուկ աղետալի փոփոխությունների դեռ չենք հանդիպում։ Ինչի՞ շնորհիվ է դա արվում։

Նախ նշենք, որ պետական կառավարման համակարգի ենթահամակարգի օղակները վերացան, միացան և այլն։ Համակարգային ապամոնտաժումն արդեն սկսվել է։

Վերին օղակները փոխվեցին, այնտեղ հայտնվեցին «քայլող մարդիկ», բայց որպեսզի համակարգի աշխատանքը լիարժեք խախտվի, միայն վերին օղակները փոխելը քիչ է։

Կա ինստիտուցիոնալ հիշողություն։

Այդ համակարգերը լի են պրոֆեսիոնալ մարդկանցով, որոնք տարիներ շարունակ կատարել են իրենց գործը, և այդ աշխատանքը դեռևս ընթանում է։

Այսինքն՝ ինստիտուցիոնալ հիշողությունը դեռ խաթարված չէ՝ միջին օղակի աշխատանքի շնորհիվ։ Որպեսզի դադարեցնեն այդ մեխանիզմի աշխատանքը, պետք է ինստիտուցիոնալ հիշողությունը վերացնեն։

Ի՞նչ է սա նշանակում։ Նախ կարծում եմ, որ Հայաստանում բոլոր ասպարեզներում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված։ Եթե քանդում ես նախարարությունները, պետական հիմնարկները, պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են փողոցում։

Ընդ որում, այդ օղակները նաև նրանք են, որոնք շատ ոգևորված նպաստել են հեղափոխությանը։ Մի կողմից՝ սա մարդկային մեծ դրամա է, բայց պետական համակարգը ոչնչացնելու համար սա այնքան էլ առաջնային չէ, քանի որ քանդվում է պետությունը։

Եթե կառավարման համակարգի օղակները հայտարարվում են անպիտան, նշանակում է, որ պետությունը ջարդում են։

Սա արդեն պատասխանատվությունից խուսափել չէ, դա տեսել ենք պարբերաբար, սա մուտք է մեկ այլ փուլ։

Մարդը բաց ասում է այդ մասին, ինչ անենք, որ իր խոսքը համեմում է ինչ-որ էկզոտիկ արտահայտություններով, համեմատություններով։

Նա չի խորշում ևս մեկ անգամ վարկաբեկել հայրենասիրությունը, ծաղրական տոնով խոսել դրա մասին։ Հայրենասիրությունը խմբային արժանապատվությունն է։

Եթե մեզ զրկում են մեր խմբային արժանապատվությունից, որպես հոգեբանական կառույց ուղղակի սկսում ենք փտել։

Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ավելի ջղաձիգ դարձել

Ավելի բարձր դիրք ունեցողի վարքը, խոսքի ձևը ենթակա է նույնացման։

Այսօր այդ օրինաչափությունն, իհարկե, գործում է, բայց հակված եմ մտածել, որ խնդիրն ավելի լուրջ է, խորքային։

Իշխանության եկած մարդիկ նույն գործին լծված մարդիկ են։ Իրենք իրենց գործն են անում, և ասեմ՝ վատ էլ չեն անում։

Խոսքի և, ընդհանրապես, վարքի կուլտուրայի անկումը շատ ակնհայտ է, բայց սա արտաքին կողմն է, իսկ ստորջրյա հատվածը հասկանալու համար պետք է տեսնել գործընթացները, ո՞ւր են դրանք գնում, հաջորդ թիրախը ո՞րն է։

Կառավարության վերջին նիստից հետո հաջորդ թիրախը պետական կառավարման համակարգն է. ի՞նչն է ջարդելու և փշրելու՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, ո՞ւմ կողմից է ջարդվելու՝ կառավարման համակարգի ղեկին կանգնած մարդու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan