Այս տարի Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Սուրենյան
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել:
«Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»,- նշել է նա:
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։