Երթուղայինի վարորդը 10 տարեկան դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է
Դիտել նաև
Երթուղայինի վարորդը իջել է ուղևորներով լի ավտոբուսից, ավտոբուսն առաջ է ընթացել
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Երեւանի քաղաքապետարան
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ
Երթուղային սպանության մեղավորին դեռ չեն գտել. ինչ է նա թողել երթուղայինում փախուստի դիմելու ժամանակ
Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց․ ինչ փոփոխություններ կլինեն
Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է։ Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Թովմասյանը։
«Երևանի քաղաքապետարան կխնդրեմ ուշադրություն դարձնել 13 համարի ավտոբուսի վարորդների մարդկային որակներին։ Ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպում ա ավտոբուսից իջնել, պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում ա։ Ամենակարևորը փողը վերցնելուց հետո։ Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար պատասխան տալու։»,-նշել է օգտատերը։