Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հնարավոր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին, եթե հաստատվեն տեղեկություններն առ այն, նրա եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է և ունի կանխակալ վերաբերմունք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ Slaq.am-ն այսօր տեղեկություն էր տարածել, որ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է և բացի այդ՝ հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր կանխակալ բացասական վերաբերմունքով։ Նա ֆեյսբուքայն իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս հայտնել էր իր գոհունակությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ։

Խուդոյանի խոսքով՝ այս պահին քննարկվում է այդ տեղեկությունների իսկությունը ստուգելու հարցը և մինչև դատական նիստը կքննարկվի նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելը։ «Իհարկե պետք է գործընկերներիս հետ էլ քննարկել։ Եթե դա իրականություն է կամ իրականության հետ ինչ-որ կապ ունեն, ապա այո՛, պետք է։ Դա ավելի զգայուն հիմք է ինքնաբացարկի, քան այն, ինչ-որ ներկայացվել է նախկինում»,-ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ նախկինում նման դեպք եղել է, երբ բողոքը քննում էր դատավոր Մհեր Արղամանյանը և նրա ընտանիքի անդամի կողմից ևս կանխակալ վերաբերմունքի հարց կար պարոն Քոչարյանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է դատավոր Լուսինե Աբգարյանի՝ համեմատաբար քիչ փորձառությանը, Խուդոյանն ասաց, որ չկա այնպիսի պարտադիր պահանջ, որ երիտասարդ դատավորը չի կարող քննել զգայուն գործեր։ «Կան շատ երիտասարդ դատավորներ, որոնք շատ ավելի որակյալ արդարադատություն են իրականացնում»,-նշեց փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ գործը դեկտեմբերի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին, դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։

Հավելենք, որ «HelpCourt» դատական կայքի համաձայն՝ Լուսինե Աբգարյանը վարկանիշ որպես այդպիսիք չունի. այն գնահատվել է 9 միավոր։ Համեմատության համար նշենք, որ նույն դատարանի դատավոր, ինքնաբացարկ հայտնած Մխիթար Պապոյանի վարկանիշը 61 միավոր է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan