Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

1984-ից 2020 կամ ինչպես խորհրդարանը կորցրեց լեգիտիմությունը

Խորհրդարանները լեգիտիմությունը կորցնում են ոչ միայն անարդար ընտրությունների, այլ հենց բուն գործունեության ընթացքում: ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ կորցրել է իր լեգիտիմությունը: Այն այլեւս չի կարող արտահայտել հանրության մեծամասնության տեսակետներն ու շահերը: Խորհրդարանն ընտրություններից մեկ տարի անց արդեն իսկ ոչ լեգիտիմ է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվում է ԱԺ կողմից, այն էլ կառավարող խմբակցության կողմից արժանանալով միաձայն, սովետական տարիները հիշեցնող հավանության, ապա լեգիտիմության մասին խոսակցություններն արդեն իսկ ավելորդ են:

Եթե խորհրդարանը կամ խորհրդարանական մեծամասնությունն օրինականացնում է կաշառքը՝ Սահմանադրական դատարանի իրենց համար անցանկալի անդամներից ազատվելու համար, ապա էլ ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել:

Իհարկե, ոմանք կասեն, թե խորհրդարանը լեգիտիմությունը կորցրել էր դեռ այն ժամանակ, երբ պատգամավորներից ոմանք մասնակցեցին դատարանների շրջափակմանը, եւ գուցե նրանք ճիշտ են, բայց այս վերջին քվեարկությունից հետո խորհրդարանը ՀՀ քաղաքացիների կողմից այլեւս չի կարող ընդունվել որպես լեգիտիմ օրենսդիր մարմին:

Առանց այս վերջին տարօրինակ, անհասկանալի, պետականաքանդ քվեարկությունների էլ մեկ տարի առաջ արտահերթ ընտրություններում ձեւավորված խորհրդարանը չէր արտահայտում ժողովրդի հիմնական խմբերի շահերը, չէր արտացոլում իրականում առկա քաղաքական պատկերը:

Առանց այս քվեարկությունների էլ պարզ էր, որ խորհրդարանում, մեղմ ասած, շատ են քաղաքական անցյալ չունեցող եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ: Եթե կասկածում եք, ապա հետեւեք վերջին օրերի քննարկումներին:

Առանց այս քվեարկությունների էլ վաղուց արդեն պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունն ամբողջովին կախվախության մեջ է ոչ թե գործադիրից, այլ գործադիրի ղեկավարից՝ մեկ մարդուց:

Առանց այս քվեարկությունների էլ պարզ էր, որ կառավարող իմքայլական խմբակցությունը անհասկանալի եւ անտրամաբանական ագրեսիվություն է դրսեւորում իրենց տեսակետները, կարծիքները, դիրքորոշումները եւ մոտեցումները չկիսողների նկատմամբ, բայց այս վերջին քվեարկությունները շատ հարցերի եւ կասկածների պատասխան տվեցին՝ խորհրդարանն այլեւս լեգիտիմ չէ:

Եւ այս ամենը, բնականաբար, չի կարող անհետեւանք մնալ, չի կարող չհանգեցնել հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդամենն ամիսներ անց:

Գեղամ Նազարյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan