Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

ԱԺ-ի քվեարկությունը. Գավառապետությո՞ւն, թե՞ Լուլուապետություն

Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալով՝ իշխանությունը հստակեցնում է այսօրվա Հայաստանի ուրվագծերը. տոտալ գաղտնալսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության տոտալ վախերի ու կասկածամտության հաստատումը։ Ցավալի է, որ փոփոխությունների ու ազատության դրոշով իշխանության եկածներն ընդամենը 1.5 տարում դառնում են իրենց վախերի գերին։ Ամեն նման քայլ, նոր օրենք, նոր որոշում ձևավորում են ուրիշ Հայաստանի բարքերը՝ գաղտնալսել, մատնել, թաքուն նկարել և այլն։

Մամուլում մի տեղեկություն սպրդեց, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին վարչապետ Փաշինյանը հրավիրել է հանդիպման և իր ընդունարանում բռնել տվել։ Ես անկեղծ սպասում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքվի կամ առնվազն սպառիչ կերպով պարզաբանվի։ Հակառակ դեպքում, եթե դա ճիշտ է, շատ դժվար կլինի ապրել մի երկրում, որի հեղափոխական վարչապետը շենքի լիազորի հոգեբանություն ունի։

Ինչ վերաբերում է բուն օրենդրական փոփոխությանը, ապա Հայաստանի նման փոքր և բազմաթիվ թայֆայական կապերով ծանրացած երկրում դա լուրջ խնդիրների կբերի։ Ինչո՞ւ նախկինում չէր տրվում այդ թույլտվությունը։ Կա մեծ ռիսկ, որ չի ապահովվի վերահսկելիությունը։ Ուղղակի կգաղտնալսեն՝ ո՛ւմ ուզեն, ե՛րբ ուզեն, ո՛ր հարցի համար ուզեն։ Պարզ ասած՝ գաղտնալսումը կարող է կրել կոմերցիոն բնույթ՝ անձնավորված շահի մոտիվացիայով։

Բացի այն, որ երկրում մթնոլորտը դառնալու է թուրքմենական, որտեղ սեփական տներում, ընտանիքի ներսում են մարդիկ են վախենում ազատ խոսել, կա մեծ հավանականություն՝ գաղտնալսման արտահոսքի, վաճառքի, ի չար օգտագործման, մասնավոր շահի համար օգտագործման։ Ահա թե ինչու նախկինում միշտ հրաժարվել են այդ գաղափարից և իրավունքը տվել միայն ԱԱԾ-ին։ Սա տալիս էր վերահսկողության, զսպվածության որոշակի երաշխիքներ։

Ծագելու է տրամաբանական հարց՝ ինչո՞ւ նույն իրավունքը չտալ ՀՔԾ-ին կամ քննչական կոմիտեին, կամ ՊԵԿ քննչականին և այլն։ Դա անպայման կլինի այն պահին, երբ իշխանության վախերը ավելի սաստկանան և կասկածամտությունն ավելի խորանա։ Երբ ԱԱԾ-ի և ոստիկանության հանդեպ կասկածամտությունը դառնա ավելի ուժգին և մեկ այլ հավատարիմ հատուկ ծառայության անհրաժեշտություն զգացվի։

Քննարկումների ժամանակ ԱԺ ներքին գործերի, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի հետաքրքիր բան ասաց. եթե ժամանակին լիներ այս օրենքը, ապա չէր լինի մարտի 1-ը։ Երևի նա ճիշտ է։ Եթե ժամանակին իշխանությունները լինեին ավելի զգոն, ապա շատ ավելի վաղ, քան մարտի 1-ին, կբացահայտեին, թե ով և ովքեր են բանակցում ուժայինների, պաշտպանության փոխնախարարների, զորամասերի հրամանատարների հետ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու համար, ով էր բանակցում ԱԳՆ-ի և այլ պետական հաստատությունների աշխատակիցների հետ՝ դրանք կազմալուծելու համար, ով էր նախքան ընտրությունները ասում, որ ընտրությունների արդյունքները մեզ համար կարևոր չեն, կարևորը ընտրություններից հետո մարդկանց փողոց հանելն է... և այլն, և այլն։ Եթե այս ամենը շուտ գաղտնալսվեր և շուտ կանխվեր, գուցե իսկապես չլիներ մարտի 1-ը։

Այս պատմությունն ունի մի տհաճ զավեշտ ևս։ Պատգամավոր Սիփան Փաշինյանի ներկայացրած օրինագիծը ստանում է 82 կողմ, այսինքն՝ գրեթե ամբողջ «Իմ քայլի» ձայները, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։ Կա երկու տարբերակ. կամ «գեղի շուստրիություն» ենք անում և Հայաստանում այսօր ունենք խորը գավառապետություն, կամ Լուլուն ճիշտ էր՝ մեծամասնությունը կառավարության հենարանը չէ, և մեզ մոտ Լուլուապետություն է։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan