Արման Մանուկյանը երկաթե ձողով մուտք է գործել Իջեւանի քաղաքապետարան և հայտարարել է, թե ինքն է Իջևանի քաղաքապետ
Դիտել նաև
Իջևանի բժիշկները, մեկնելով կանչի վայր, 1,5 ամսական տղա երեխային հայտնաբերել են մահացած
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ. Իշխան Սաղաթելյանն իրազեկում է
Իջևան քաղաքում այրվել է պահեստավորած անասնակեր
Հունիսի 20-ից հետո իշխանությունը Իջևանում կորցրել է ձայների մոտ 40 տոկոսը
Իջևանում Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու և աշակերտներ տանելու հրահանգը մերժած ուսուցիչները սպառնալիքներ են ստացել տնօրենների կողմից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:
Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Տավուշի մարզի դատախազության հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Ա. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբայկալվել է: