Ի՞նչ անել, որպեսզի ԱԱԾ-ն չգաղտնալսի. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Եվ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով, որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Կադաստրը, ԴԱՀԿ-ն, Նուպագաձին չգաղտնալսեն»,- նշել է նա:
Ավելի վաղ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր գաղտնալսման հարցին և գրել, որ «ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել»:
Հիշեցնենք, որ ավելի ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մամուլին տված հարցազրույցում անդրադարձել էր սոցիալական կայքերի գաղտնալսման հարցին և նշել, որ Հունվարի 1-ից What՛s app-ն այլևս անվտանգ չի լինելու:
Zham.am