Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)

ՀԴՄ կտրոնը և սամվելալեքսանյանների վարչապետ փաստաբանը

Մի անեկդոտ կա։ Միայն վերջաբանը կհիշեցնեմ. չգիտեմ՝ կողքը ով էր նստած, բայց շոֆերը մինիստր էր։

Հիմա կասեմ, թե ինչու հիշեցի այս անեկդոտը։

Նիկոլ Փաշինյանը, ով իր ամբողջ ընդդիմադիր կյանքը կառուցել էր հակաօլիգարխիկ պայքարի, աղքատությունը սրբացնելու, փոքր բիզնեսի բարեկամը լինելու, «Բանգլադեշի» ժողովրդին «Լֆիկական Օսվենցիմից» ազատելու և նմանատիպ այլ սրտաճմլիկ բաների վրա, երեկ հեղափոխական պաթոսով խոսում էր ՀԴՄ կտրոններից և պաշտպանում... Սամվել Ալեքսանյանի շահերը։

Վարչապետն ասում էր, որ ստվերային տնտեսության մեղավորը ոչ թե խոշոր բիզնեսն է, որը հաշիվ–ապրանքագիր չի տալիս մանրածախ առևտրականներին, այլ վերջիններս են մեղավոր, որ մեծածախից հաշիվ–ապրանքագիր չեն ուզում, որպեսզի հետո թաքցնեն իրենց շրջանառությունը։

Ավելի պարզ ասած։ Ոչ թե Ալեքսանյանն է ստվերում գործում ու ներկրած շաքարավազի վաճառքի ժամանակ առանց փաստաթուղթ առևտուր անում, այլ փոքրիկ կրպակատերը, որը Ալեքսանյանից հաշիվ–ապրանքագիր չի ուզում, որ հետո ՀԴՄ կտրոն չտա գնորդին ու այդպիսով թաքցնի իր շրջանառությունը։

Եթե նույնիսկ վարչապետը ճիշտ է ներկայացնում բիզնես դաշտում տիրող պատկերը, ըստ որի՝ ստվերային տնտեսության մեղավորները կրպակատերերն ու փոքրիկ խանութպաններն են, ապա միևնույն է ինքը իրավունք չունի խոսել այդ մասին, քանի որ ամբողջ կյանքում հակառակի մասին է կոկորդը պատռել։ Դա նույնն է, որ Կարլ Մարքսը իշխանության գար և հայտարարեր, որ տնտեսության վատ վիճակի համար մեղավոր է պրոլետարիատը, այլ ոչ թե բուրժուազիան։ Ճիշտ է, Փաշինյանը, մեղմ ասած, Մարքսը չէ և վերջինս հաստատ գերեզմանում շուռ եկավ, երբ իրեն համեմատեցի ժողվարչապետի հետ, բայց դե խոսքի պատկերավորության համար արժեր «Կապիտալի» հեղինակին հիշել։

Արագաչափերը ներքնաշորերով ու սկոչով փակելու օգնությամբ իշխանության եկողներից ու հետո արագաչափերն ավելացնելու քաղաքականություն իրականացնողներից այլ բան չէր էլ կարելի սպասել։ Դա հեղափոխության առաջին ալիքի հիվանդություն է։

Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այդպես է լինում։ Իշխանության գալուց հետո հեղափոխականները շատ ավելի այլասերված ձևով անում են այն, ինչը քննադատում էին հեղափոխությունից առաջ։ Իրենք դառնում են նախկինի վատ պատճենը։

Իսկ սկզբում ներկայացրած անեկդոտի վերջաբանը կարելի է վերափոխել հետևյալ կերպ. չգիտեմ՝ ով է Սամվել Ալեքսանյանը, բայց իր փաստաբանը վարչապետ էր աշխատում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan