ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

ՍԴ դատավորները և «պարապության նպաստը»

Խնդրանք ՍԴ դատավորներին!

Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակե՞ն դիմակայել, թե՞ ոչ։

Նախագծի հեղինակները պնդում են, որ նախագիծը պատվով կամ արժանապատիվ հեռանալու մասին է:

Ասում են` մարդկանց մեջ այնքան ծիծաղելի չեն այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, որքան նրանք, որոնց նրանք հավակնում են: Իշխանության շատ ներկայացուցիչներ են հավակնում այնպիսի հատկանիշների, որ չունեն։ Պատվի ու արժանապատվության մասին խոսելիս թերեւս արժե, որ իրենք իրենց հարց տան, թե` արժանապատի՞վ է արդյոք, խոսել իրավական պետության մասին, սակայն մասնակցել երկրում այնպիսի դատական համակարգի կերտմանը, ուր Բարձր դատարանի դատավորները հեռացվում են քաղաքական պատճառներով, նրանց ընտանիքի անդամները և իրենք ճնշումների են ենթարկվում քաղաքական պատճառներով և ուր սկզբունքայնությունը համարվում է թերություն, օրենքին ծառայելը` արատ, իսկ հավաքական «Հրաչներից» բաղկացած դատական համակարգը` ինստիտուցիոնալ երազանք։

Այս համատեքստում, կարծում եմ` ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել՝ զերծ ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի ԽՆԴՐՈՒՄ եմ`

• ՍԴ դատավոր պարոն Արայիկ Թունյանին`
Շարունակեք այն պարկեշտ ու բարոյական ուղին, որ անցել եք ձեր կյանքի ընթացքում, դիմակայեք այն ճնշումներին, որոնք կիրառվում են Ձեր հանդեպ` կապված Ձեր որդու ծառայության հետ և ոչ միայն,

• ՍԴ դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանին`
Շարունակեք իրական դատավորի կոչմանը հավատարիմ Ձեր արժանավոր ուղին, դիմակայեք բոլոր ճնշումներին ու ցույց տվեք Ձեր վերաբերմունքը էժան հնարքներին (բարձր պաշտոնի շինծու խոստում և այլն),

• ՍԴ դատավոր պարոն Աշոտ Խաչատրյանին՝
Շարունակեք ցուցաբերել կամային բարձր հատկանիշներ, չընկրկել այն ճնշումներից, որոնք Ձեր վրա գործադրվում են` Ձեր որդիների տարբեր գործունեությունների հետ կապված,

• ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանին՝
Շարունակեք որպես սկզբունքային եւ ուժեղ կին ամուր մնալ ու դիմակայել բազմաթիվ ճնշումների` օրինակ ծառայելով Ձեր դստեր համար,

• ՍԴ դատավոր պարոն Ֆելիքս Թոխյանին՝
Դիմակայեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր շանտաժներին ու ճնշումներին, ապացուցեք, որ ՍԴ դատավորների վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում,

• ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին՝
Շարունակե՛ք: Ուղղակի նույն կերպ շարունակեք:

Հարգե՛լի տիկնայք և պարոնայք,

Շարունակեք բարձր պահե՛լ ամենաթանկը` ձեր արժանապատվությունը ու դուք կգնահատվեք պատմության ու սերունդների կողմից: Ձեր անցած ուղու վերջաբանը իշխանության կողմից ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ` ՀՀ քաղաքացիների հաշվին:

Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարեւոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է «պարապության» նպաստը, որովհետեւ չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական՝ որևէ իշխանության դեպքում։

Հ.Գ. Ակնհայտ է, որ ոչինչ չանելու համար գումար տալը նորմալ է այս իշխանության համար, քանզի իրենք նշանակել են ՍԴ դատավոր (Վահե Գրիգորյան), ով բյուջեից ոչինչ չանելու համար արդեն ամիսներ շարունակ գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում: Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է:

Հ.Գ.1 Իրավական ու քաղաքական հարթություններին կանդրադառնամ առաջիկայում: Դրանց հասցեատերը Արմեն Սարգսյանն ու իշխող քաղաքական ուժն են:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan