Ընդհանրապես կորպորատիվ ճոխ քեֆերի «ավանդույթը», առավել ևս պետական հիմնարկներում, պետք է արմատախիլ արվի
Դիտել նաև
«Ալիևը չի կարողանա այնպես փայլուն պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես Նիկոլը». Վրթանեսյան
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան
Ընդհանրապես կորպորատիվ ճոխ քեֆերի «ավանդույթը», առավել ևս պետական հիմնարկներում, պետք է արմատախիլ արվի։
Եթե հիմնարկը պատրաստ է իքս մլն դրամ ծախսել մի քանի ժամ տաշի-տուշի անելու վրա, ուրեմն թո՛ղ փոխանցի այդ փողը «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնին»։ Կամ որևէ այլ կարևոր գործի համար։ 10 րոպեում մի 20 տեղ կարող եմ հիշել, որտեղ այդ փողը շատ կարևոր է։
Աշխատավայրում Ամանորի գալը կարելի է շնորհավորել բացիկներով, մի բաժակ գինի կամ շամպայն խմելով։ Պարտադիր չէ մի քանի ժամում մի քանի հազար դոլար գմփցնել, որ նոր տարին գա։ Ավելին ասեմ. նույնիսկ եթե ուզենաք այնպես անել, որ նոր տարին չգա, միևնույն է գալու է։ Փորձած բան եմ ասում:
Գրածս վերաբերում է թե՛ նախկին, թե՛ ներկա, թե՛ ապագա գյոռմամիշներին։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից