Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ է. Բարսեղ Բեգլարյանը. Տեսանյութ
Դեկտեմբերի 5-ին «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):
Բարսեղ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մեղադրանքին ծանոթ չէ, ապա նշեց՝ երկուշաբթի օրն իրեն կանչել են ՀՔԾ։
Երբ նշեցինք, որ իր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, ասաց՝ տեղյակ չէ, ինքը ոչնչի տակ չի ստորագրել։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մեղադրանքին, ասաց. «Ես համոզված եմ, որ այդ մեղադրանքը կեղծ է։ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ընկերության հետ»։
Մանրամասնետրը՝ Hraparak.am-ի տեսանյութում: