Աննա Նաղդալյանն անդրադարձել է Զ. Մնացականյանի ելույթի անգլերեն և հայերեն տարբերակներում առկա տարբերությանը
Tert.am-ը գրում է.
Եղել է վրիպակ թարգմանության ժամանակ, որը նկատելուն պես հեռացվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի ելույթի անգլերեն և հայերեն տեքստային տարբերակներում անհամաձայնությանը:
«Ելույթը եղել է անգլերեն, օրիգինալն անգլերենն է»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ կայքում հրապարակված՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթի տեքստային տարբերակի անգլերեն և հայերեն տարբերակներում կային անհամաձայնություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: