Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների

Ներդրումների թեմայով վարչապետական, պատգամավորական և սոցցանցային գրոտեսկը վերջացնելուց հետո տակը մնում է պարզ հետևանքը՝ ներդրումներ չկան։

Թեման ընդհանրապես հումորային չէ։ Եվ եթե վարչապետը, քաղաքապետը և իշխող ուժը շարունակեն նույն տեմպով քննարկել արաբ ներդրողների հագուստը, բոթասը, հեռախոսի մոդելը, ապա իմացեք, որ ընդհանրապես կարող ենք կորցնել արաբական աշխարհից որևէ ներդրման հնարավորություն։ Ընդամենը պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ այդ մարդկանց մշակույթը մեզնից տարբերվում է և այո, նրանք կարող են բանակցությունների գալ մեզ համար անսովոր դրես-կոդով։

«Բա իմացել եք, հայերը կիրակի օրով, իրենց canali –ները հագած, իրենց կիրակնօրյա զբաղմունքները թողած եկել են հանդիպման, իսկ արաբները ջինսով, բոթասով....»։ Շարունակել այդպես մտածել և շարունակեք այդպես պարզունակ խոսել, ու արաբական աշխարհից ներդրումների որևէ ակնկալիք այլևս չի լինի։

Հայաստանի ներդրումների աղբյուները շատ չեն, և արաբական աշխարհը եզակի իրական հնարավորություններից է. այն չի կարելի վտանգել պրիմիտիվ պահվածքով։ Ծառուկյանին վատություն անելու, ցավացնելու համար չի կարելի վտանգել ներդրումների մի ողջ ուղղություն։ Մի կողմից վազում եք Ծառուկյանի բացած աշխատատեղերի ֆոնին նկարվեք, մյուս կողմից՝ ծաղրում եք նրա բերած ներդրողներին։

Հայաստանի համար ներդրումների մյուս իրական ուղղությունը ռուսական կապիտալն է, մասնավորապես՝ ռուսահայ կապիտալը։ Դրանք չկան, որովհետև կա ռուսական վերնախավի լուռ որոշումը. քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, այդ ներդրումները չեն լինելու։ Եվ սրա մասին Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտի։

Կա արևմտյան ներդրումների հնարավորությունը, մասնավորապես՝ սփյուռքից։ Բերեմ մեկ օրինակ. շաբաթներ առաջ դատախազությունը մի դարակազմիկ տեքստ էր հրապարակել Ծաղկաձորի մարզահամալիրի վերաբերյալ. գտել ենք, բացահայտել ենք, բռնել ենք և այլն՝ օրվա հիստերիկ ժանրին համապատասխան։ Շարունակություն, բնականաբար, չկա, որովհետև իրականում մեջը բան չկար՝ բացի աղմուկից, բայց եղավ կոնկրետ հետևանք՝ համալիրի սեփականատեր՝ ամերիկահայ խոշոր գործարար Ալբեր Բոյաջյանը վիրավորվեց ու որոշեց հայրենիքում որևէ բան չանել։ Ուզո՞ւմ եք փաստ. նայեք «Հայաստան» հիմնադրամի վերջին մարաթոնի տվյալները։ Ալբերտ Բոյաջյանը միշտ մասնակցում էր, սովորաբար՝ մեկ միլիոն դոլարի կարգի գումարով։ Այս տարի նա չկա։ Ալբերտ Բոյաջյանը սփյուռքի համակարգաստեղծ անհատներից է. նրա մասնակցությունը մարաթոնին ազդանշան էր մյուսների համար, որ միանան։ Եվ, համապատասխանաբար, նրա հետ քաշվելը շատերի համար ուղիղ ազդանշան է՝ անել նույնը։ Ամեն ինչից անկախ՝ Ալբերտ Բոյաջյանն այնքան բան էր արել Հայաստանի և Արցախի համար, որ քրեական էժանագին շոուից նրան կարելի էր զերծ պահել։ Բայց ո՞ւմ սա ասես։

Ի վերջո՝ իշխանությունը պիտի սկսի հասկանալ իր քայլերի հետևանքները։ Օրվա ռեյտինգը կամ պողոսների րոպեական հիացմունքը չի կարող լինել իշխանության քայլի հիմնական մոտիվացիան։

Ներդրումների առումով Հայաստանի համար բոլոր իրական տարբերակներն այսօր վտանգված են։ Միայն ու միայն ՀՀ իշխանութան մեղքով։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan