Սերժ Սարգսյանի գործը օդ է, արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան, շնորհակալություն, Փաշինյան Նիկոլ. Արմեն Աշոտյան. Տեսանյութ
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը շաղկապում ենք արտաքին ու ներքին քաղաքական խմորումների հետ։ Այս մասին ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելով, որ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը վերահաստատում է ամբողջությամբ:
Մեղադրանքը, նրա խոսքով, որևէ կերպ չի թուլացնում ՀՀԿ-ին, այլ արագացնում է «հականիկոլական ուժերի կոնսոլիդացիան»: «Սա ավարտին է բերում նաև ՀՀԿ-ի վերակառուցման գործընթացը: Այստեղ պետք է ասել՝ շնորհակալաություն քեզ, Փաշինյան Նիկոլ: Այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի և առաջնորդվում է օրվա տեղեկատվական ռումբի էֆեկտներով»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրահանգ չի տվել գյուղացիներին աջակցության ծրագրի շրջանակում պետական միջոցներով դիզվառելիք գնել «Ֆլեշ» ընկերությունից:
Նա խոստանում է, որ «հականիկոլական ուժերը» շուտով այնպիսի հակահարված են տալու իշխանություններին, որ հետևանքներն իրենց զգացնել կտան:
Մանրամասնետը՝ տեսանյութում:
Zham.am