Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է. Տեսանյութ Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում Ասուլիսից պարզ դարձավ, որ վարչապետն այս պահին այնքան էլ պատրաստ չէ «բաց մենամարտի» դուրս գալ Արթուր Վանեցյանի հետ
26
Ես ասֆալտին փռող եմ, ես ասֆալտին փռվող չեմ․ Մարգարիտա Խաչատրյան. Տեսանյութ Փաշինյանը հրապարակել է գրչի լուսանկար՝ ապացույց այն բանի, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել իրեն Ըստ Փաշինյանի, «հիբրիդային հեղաշրջման» մեջ ներքաշված է նաև Մոսկվա՞ն Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Վանեցյանի հետ բաց հակամարտության մեջ մտնել Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում․ Արթուր Վանեցյան 20 օր ժամանակ՝ Փաշինյանին. Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել Փարիսեցիությո՞ւն, ցինի՞զմ, անձի երկվությո՞ւն, թե՞ բոլորը միասին Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել Ապրիլյան պատերազմը ՌԴ-ի հետ համաձայնեցման մասին հարցին. Տեսանյութ Փաշինյանը՝ պետական հեղաշրջում իրականացնելու լուրերի մասին. Տեսանյութ Հայկական զինուժի կորուստները 2019-ին
Հրայր Թովմասյանի փաստաբանները կարող են էլ չսպասել ու էս դասական զրպարտչին դատի տալ. Նարեկ Սամսոնյան Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից. Արա Վարդանյան Ես ասֆալտին փռող եմ, ես ասֆալտին փռվող չեմ․ Մարգարիտա Խաչատրյան. Տեսանյութ Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է. Տեսանյութ Պետության ղեկավարն այս կարգի էժան չի լինում. Սամվել Ֆարմանյանը՝ ՍԴ նախագահի վերաբերյալ վարչապետի գրառման մասին Փաշինյանը հրապարակել է գրչի լուսանկար՝ ապացույց այն բանի, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել իրեն «Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը». Արծրուն Պեպանյան Ըստ Փաշինյանի, «հիբրիդային հեղաշրջման» մեջ ներքաշված է նաև Մոսկվա՞ն Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում Ատելության կուսակցությունը ցնցումների մեջ է Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Վանեցյանի հետ բաց հակամարտության մեջ մտնել Արդյոք այն անձը, որը եկել էր «Էրեբունի պլազա», հոգեպես առողջ և ադեկվա՞տ էր․ Սողոմոնյան. Տեսանյութ Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում․ Արթուր Վանեցյան Ասուլիսից պարզ դարձավ, որ վարչապետն այս պահին այնքան էլ պատրաստ չէ «բաց մենամարտի» դուրս գալ Արթուր Վանեցյանի հետ «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Մարդիկ իրենք իրենց կատարյալ առողջ են համարում միայն մի հիվանդությամբ տառապելիս Միակ թերությունն այն էր, որ դատավճիռն ասուլիսի դահլիճում ներկաներն ունկնդրում էին նստած «Ձեզ մոլորեցնում են՝ ասելով, իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան»․ Նավիկ Խաչատրյան Պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը» Նիկոլի խաղի «կանոնները» (սուտ-բանսարկություն-զրպարտություն) 1996-ի սեպտեմբերի 25-ին Հրայր Թովմասյանը ցուցարարների մեջ էր ու պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, բայց պարզվում է՝ պիտի պատասխան տա այդ ընտրությունների կեղծման համար Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը 20 օր ժամանակ՝ Փաշինյանին. Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել Ծանոթացե՛ք, պարոն վարչապետ. սա սորոսական Լարա Ահարոնյանն է Ամեն անգամ լաց ու կոծ դնելով, թե Արցախի հարցում վատ ժառանգություն եմ ստացել՝ մի տեսակ անլուրջ է «Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ, թե՞ ժողովրդին » Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը եւ ես նախապես մեղավոր ճանաչվեցի Փարիսեցիությո՞ւն, ցինի՞զմ, անձի երկվությո՞ւն, թե՞ բոլորը միասին 100 տոկոսով համաձայն եմ տնտեսագետ Աջեմօղլուի հետ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. 100 փաստ նոր Հայաստանի մասին (Մաս 2) Ինչո՞վ են տարբերվում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կոստյումները․ վարչապետի պարզաբանումը. Տեսանյութ Ասում է, թե ՀայկոՄկոյի սքեթչը դրեք, այնտեղ պատասխանները կգտնեք․ տնաշեն, բա էլ խի՞ ես յեքյա ասուլիս հրավիրել Փաշինյանը Վանեցյանի մասին խոսելիս հիշեց Հայկոյին ու Մկոյին՝ «ես ամեն ինչ գիտեմ». Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. 100 փաստ նոր Հայաստանի մասին (Մաս 1) Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել Ապրիլյան պատերազմը ՌԴ-ի հետ համաձայնեցման մասին հարցին. Տեսանյութ Քննիչի հետ սելֆին հաճույքի համար չէի արել. Փաշինյանը նշեց պատճառը. Տեսանյութ 29-ամյա Կոլյա Կլեյկովի հարազատները որոնում են նրան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը ՀՀ-ի համար կլինի խայտառակություն. Միհրան Պողոսյան. Տեսանյութ Փաշինյանը՝ պետական հեղաշրջում իրականացնելու լուրերի մասին. Տեսանյութ Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան Նիկոլի նպատակն է Արցախի հարցը ոչ ի նպաստ մեզ լուծել․ Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ 10 փաստ Նիկոլ Փաշինյանից, որոնք անհնար է կարդալ առանց հումորի Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով. Տեսանյութ Այսպիսի անորակ կառավարություն և այսպիսի մատաղացու Ազգային ժողով երբեք չենք ունեցել. քաղաքական գործիչ Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Դավիթ Տոնոյան Փաշինյանը կլիներ Բրեժնևի և Սուսլովի «լյուբիմչիկը» Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում. Շարմազանովը՝ Փաշինյանին Փաստ #101 Փրկարարները նկատել են արշավախմբի անդամներին Գեղարքունիքի մարզում

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ: Փոխանցում է Tert.am-ը:

«Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ:

Մենք ողջունում ենք անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:

Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել:

Մտածելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքների մասին՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին:   

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին:

Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում Երևանին և Բաքվին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների:

Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին՝ համագործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը»:

Tert.am

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan